o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պայքարելու ենք Հայաստանում եւ Արցախում հայրենասեր իշխանություն ձեւավորելու համար»

28.01.2020 00:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պայքարելու ենք Հայաստանում եւ Արցախում հայրենասեր իշխանություն ձեւավորելու համար»

«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս` ազգային Բանակի հիմնադրման օրվա կապակցությամբ:Երբ հայ ժողովուրդը տեւական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակը Վազգեն Սպարապետի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մյուս նվիրյալների շնորհիվ առաջին կայացած պետական կառույցը դարձավ։ Այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ խոնարհվել բոլոր նրանց առաջ, ովքեր մեծ ներդրում են ունեցել հայոց բանակաշինության դժվարին գործում: Առանձնահատուկ շնորհավորում եմ այժմ ապօրինի կալանաքի մեջ գտնվող, արցախյան հերոսամարտի մասնակից, հասարակական եւ քաղաքական գործիչ,մեր ավագ ընկեր Արմեն Թավադյանին։
Նրանց նման պատմություն կերտող հայորդիների շնորհիվ մենք ունեցանք մարտունակ բանակ։

«Վեցնոցները դեռեւս վախենում են Կարեն Կարապետյանի հնարավոր վերադարձից»

Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին եւ մեծագույն ձեռքբերումն էր։ Սա արդեն պատմական փաստ է եւ անհերքելի ճշմարտություն։ Այսօր էլ մեր բանակը շարունակում է ամենօրյա սխրանքներ գործել, եւ ունենալով Հայկ Նահապետի ազնվագույն գենետիկական կոդը, մնում է իր բարձունքի վրա նույնիսկ այն դեպքում, երբ պետությունը դասալիք բախտախնդիրների ձեռքում էԱյս տարվա մայիսին կլրանա զինադադարի ստորագրման քսանվեցերորդ տարին։ Արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ մեր բանակը եւ ողջ հասարակությունը ապրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում։ Սա առանձնահատուկ բարդ վիճակ է ցանկացած բանակի եւ առանձին վերցրած` յուրաքանչյուր զինվորի ու սպայի համար, բայց այս ընթացքում մեր բանակը պատվով է կատարում իր առաքելությունը:

«Իշխանությանը պետք է թիրախ, որի դեմ պայքարելով` փորձեն իրենց գործերն առաջ տանել» (Տեսանյութ)

Այսօր` մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է եւ առիթ` հիշելու նրանց, ովքեր Արցախի եւ Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին եւ իրականացրին անհավանական զոհողությունների, իսկ հարկ եղած դեպքում` նաեւ կյանքի գնով։ Նրանք բոլորը` Լեոնիդ Ազգալդյանից մինչեւ Ռոբերտ Աբաջյան, դարձան օրինակ եւ չափանիշ հետագա սերունդների համար:

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՏԱՊՈՒՄ Է

Խոնարհվելով բոլոր հերոսների շիրիմների առաջ` մենք հավաստիացնում ենք, որ տեր ենք կանգնելու բոլոր հաղթանակներին, պայքարելու ենք Հայաստանում եւ Արցախում հայրենասեր իշխանություն ձեւավորելու համար: Բոլոր զինծառայողներին մաղթում եմ անամպ երկինք, խաղաղություն եւ բարօրություն», - այս մասին գրում է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ խախտվել է Արմեն Գևորգյանի իրավունքը․ պաշտպան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА