o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այստեղ ենք մեր «ոչ»-ը ասելու ատելության քարոզին». ՀՀԿ ակցիան Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ

28.01.2020 00:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Այստեղ ենք մեր «ոչ»-ը ասելու ատելության քարոզին». ՀՀԿ ակցիան Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ

Հոլոքոստի զոհերի հիշատակի 75-րդ տարելիցի կապակցությամբ՝ այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներն ակցիա իրականացրեցին Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։

Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ

ՀՀԿ Գործադիր մարմին անդամ եւ ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կազմակերպված ակցիային՝ մասնավորապես նշեց. «Մենք այստեղ ենք, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ եւ մեր «ոչ»-ն ենք ասում ցեղասպանություններին, ատելությանը: Մեր համերաշխությունն ենք հայտնում հրեա բարեկամ ժողովրդին, երկրորդ աշխարհամարտի եւ Հայրենական մեծ պատերազմի զոհերին, «ոչ» ենք ասում նացիզմին: Ցանկացած ատելության քարոզ, քսենոֆոբիա առանց զոհերի չի լինում: Մենք այստեղ ենք մեր «ոչ»-ը ասելու ատելության քարոզին, որ այսօր գլուխ է բարձրացրել թե՛ միջպետական հարաբերություններում, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, աշխարհի տարբեր անկյուններում, թե՛ դժբախտաբար նաեւ ներքին քաղաքականության մեջ: Այն ատելության քարոզը, որ դժբախտաբար կա մեր հասարակության մեջ, կարծում եմ՝ հրամցվում է մեր իշխանությունների կողմից»:

Ի դեպ, Շարմազանովը նաեւ հիշեցրեց, որ ի հիշատակ Հոլոքոստի զոհերի եւ ի համերաշխություն հայ-հրեական բարեկամության Երեւանի կենտրոնում տեղադրված Հոլոքոստի հուշարձանի նախաձեռնողներից է նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА