o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տոնդ շնորհավո՛ր, Հայոց բանակի լեգենդ

27.01.2020 23:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տոնդ շնորհավո՛ր, Հայոց բանակի լեգենդ

2011 թվականն էր, երբ այցելեցի ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ինձ բախտ վիճակվեց զրուցել գեներալ-մայոր (այժմ՝ գեներալ-լեյտենանտ) Մարտին Կարապետյանի հետ, ով այդ ժամանակ ինստիտուտի պետն էր։ Երբ ասացի,որ խմբագրության կողմից հանձնարարական հոդված ունեմ, թեման՝ Հայոց բանակը, Կարապետյանը սեղանի մի անկյունից ինստիտուտի «Կուրսանտ» պաշտոնաթերթի մի համար հանեց, տվեց ինձ և ասաց. «Սա քեզ նվեր, բայց անպայման կկարդաս Սերժ Սարգսյանի մասին հոդվածը։ Այն քեզ ոչ միայն կօգնի, նաև կստանաս բոլոր հարցերիդ պատասխանները։ Հոդվածդ գրիր հենց իր մասին։ Մեր օրերում ապրող մարդ,ով բանակի նվիրյալ լեգենդ է»։

Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ


Ինձ համար մեծ ուրախություն էր, որ Կարապետյանը հենց Սերժ Սարգսյանի անունը տվեց։ Ռազմական ինստիտուտի պետը հուշեց մանրամասն ուսումնասիրել Սարգսյանի անցած մարտական ուղին։ Ամեն ինչ սկսվեց այդտեղից։ Հաճախ Սերժ Սարգսյանի քաղաքական ուղու վերելքը կապում են Արցախյան ազատամարտի հետ, սակայն փաստերը ցույց են տալիս, որ մինչ այդ Սերժ Սարգսյանը արդեն հայտնի էր որպես Ղարաբաղյան շարժման երիտասարդ առաջնորդ, որն էլ այդ տարիներին մեծ պատասխանատվություն էր։
1989-1993թթ. Սերժ Սարգսյանը գլխավորել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն, որով պայմանավորված էր նաև պատերազմի հետագա հաղթանակը։ Սերժ Ազատի Սարգսյան. Հայոց պատմության մեջ իր անունը գրվեց որպես Արցախի հերոս, գրվեց որպես ՀՀ ՊՆ երրորդ նախարար, ով իր պաշտոնը զբաղեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 1993 թ. օգոստոսից մինչև 1995-ի հուլիս և 2000-ից մինչև 2007 թվականներին։ Սերժ Սարգսյանի անունը Հայոց բանակի ստեղծման, կայացման գործում ամենանշանավորն է, որովհետև նախարարի պաշտոնը թողնելուց հետո նա բանակաշինության գործը շարունակեց նաև որպես երկրի նախագահ և Գերագույն Գլխավոր հրամանատար։ Հենց իր շնորհիվ բանակը զինվեց նորագույն տեխնիկայով և սպառազինությամբ։ Իր ջանքերի շնորհիվ հայոց բանակը դարձավ ամենամարտունակը տարածաշրջանում։ Արցախի հերոսն իր կյանքի լավագույն տարիները նվիրաբերել է Հայոց բանակին՝ ստանալով խոշոր ռազմական գործչի կոչում...
Տարբեր զորամասեր այցելելով, մենք նորանոր հաջողությունների ականատեսն ենք եղել, որն արժանի է գնահատման։ Հայ սպայի ու զինվորի թիկունքին սարի պես ամուր կանգնած Գերագույն Գլխավոր հրամանատարություն կար, ով ավանդույթ դարձրեց Ամանորը դիմավորել սահմանին՝ հայ զինվորի հետ։ Նրա համար միշտ էլ առաջնային ու կարևոր են եղել այցելությունները պաշտպանական դիրքեր և հենակետերում հետևել մարտական հերթապահության կազմակերպանը, զինվորի խնդիրներին ու սոցիալ-կենցաղային պայմաններին։ Գերագույն, ով միջազգային ամբիոններում բարձր էր պահում իր երկրի ու բանակի պատիվը։ Ով հեռացավ պաշտոնից, բայց թողեց մեծ ավանդ։ Սերժ Սարգսյան խաղաղասեր հրամանատարի խոսքն ամեն անգամ հենց այսպես է սկսվել. «Կեցցե՛ հայոց հաղթական բանակը, որը խաղաղության ու կայունության անփոխարինելի բաղադրիչն է մեր տարածաշրջանում։ Կեցցե՛ Հայաստանի ժողովուրդը, որն անցավ հրի ու սրի միջով, բայց իր մեջ ուժ գտավ ապրելու։ Անցավ գալիք Հայաստանի նկատմամբ անսահման հավատով, միասնական կեցվածքով ու պատվախնդիր ջանքով։ Կեցցե՛ ազատ Արցախը, որ նաև իր զավակների արյամբ գրեց մեր նորագույն պատմության ամենափառավոր էջը։ Կեցցե՛ն հայ կամավորները, որոնցից շատերը ճակատագրական պահին դարձան մեր արժանապատվությունն ու ինքնասիրությունը մարմնավորող կոթողներ։ Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը։ Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին...»


Հայոց Բանակի 28-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ շնորհավորում եմ հայոց բանակի նվիրյալ լեգենդ Սերժ Սարգսյանին ու իր մարտական ընկերներին, հայ ազատամարտիկներին, սպաներին ու զինվորներին։ Փափագս է, որ լինեն գնահատված իրենց սխրանքի ու ծառայության համար։ Կեցցե՛ Հայոց հաղթանակած բանակը, կեցցե՛ հայ ժողովուրդը։

Աննա Սահակյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА