o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջեւ, ովքեր ձեռնամուխ եղան բանակաշինությանը»

27.01.2020 23:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
«Գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջեւ, ովքեր ձեռնամուխ եղան բանակաշինությանը»

«28 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը կայունացավ որպես պետություն՝ հիմնելով իր բանակը։ Բանակի ստեղծման ակունքներում կանգնեցին այն հայրենանվեր հայորդիները, որոնք կենաց մահու կռիվ տվեցին Արցախում ու հաղթանակեցին։ Այո, 28 ամյա պատանին հաղթանակած բանակ է։ Ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջեւ, ովքեր ձեռնամուխ եղան բանակաշինությանը։ ԼՂՀ առաջին ՀՀ երկրորդ նախագահ՝ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյան, Սպարապետ Վազգեն Սարգսյան, ՀՀ երրորդ նախագահ՝ Արցախի հերոս Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, անունները շատ են, երկար կարող ենք թվարկել։ Բանակաշինության մեջ իր լուման ունի հայոց բանակի յուրաքանչյուր զինվոր, շնորհակալ եմ ձեզ, տղե՛րք, շնորհակալ եմ երկրիս կայունության, խաղաղ գիշերներիս համար, շնորհակալ եմ ձեզ, պարոնայք նախագահներ, պարոնայք սպաներ։ Բանակս ունեցավ երկու հաղթանակ մեր օրյա հաղթանակած տղերք ապրիլյանի հերոսներ դուք զոհվեցիք հանուն հայրենիքի, հանուն ձեր ընտանիքների, հանուն հայոց բանակի կայունության։ Հայոց բանակ իմ սերնդակից շնորհավոր տոնդ...Շնորհավոր ձեր տոնը իմ հերոս գերագույն գլխավոր հրամանատարներ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան», - այս մասին գրում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ։

«Վեցնոցները դեռեւս վախենում են Կարեն Կարապետյանի հնարավոր վերադարձից»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА