o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանն ինքն իրեն մտցրել է քաղաքական վերջնախաղ, իզուր չէ, որ նա անընդհատ խոսում է հեղաշրջումների մասին. Սամսոնյան

27.01.2020 20:23 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանն ինքն իրեն մտցրել է քաղաքական վերջնախաղ, իզուր չէ, որ նա անընդհատ խոսում է հեղաշրջումների մասին. Սամսոնյան

Նիկոլ Փաշինյանը ստեց, խայտառակվեց և, իմ ունեցած տեղեկություններով, նա Հրայր Թովմասյանի վերաբերյալ գրառումն անելիս եղել է ալկոհոլի ազդեցության տակ, որից հետո պարտիան պարտվել է։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

ՊԲ-ում եւ ՀՀ ՊՆ-ում պաշտոնանկություններ անելու քաղաքական որոշում է կայացվել. «Հրապարակ»

Նրա խոսքով, ՆԻկոլ Փաշինյանին փոխելու ժամանակն է, քանի որ նա այլևս ի վիճակի չէ այն ողջ պատասխանատվությունը տանել ՀՀ վարչապետի պաշտոնում, որն ունի։

«Եթե մարդը այսպիսի իրավիճակներում է այսպես խառնվում, պատկերացնո՞ւմ եք, որ պատերազմ լինի՝ ինչ ենք ունենալու,բոլորը դա գիտակցում են, հետևաբար Փաշինյանն ինքն իրեն մտցրել է քաղաքական վերջնախաղ, իզուր չէ, որ նա անընդհատ խոսում է իշխանությունից հեռանալու մասին, խոսում է հեղաշրջումների մասին», - ասաց Սամսոնյանը։

Նա նշեց, որ պետք է պատրաստվել քաղաքական բուռն ու արագ զարգացումների. «Փաշինյանի դեմ մարդիկ սկսել են խաղալ այնպես, ինչպես որ հարկն է, այսինքն իր պես։ Ավելի լուրջ վա բանկերի դեպքում Փաշինյանը փախնելու է Հայաստանից՝ վերցնելով իր հետ Հրայր Թովմասյանի նվիրած գրիչը»։
Մանրամասները՝ տեսանյութում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА