o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրայր Թովմասյանը հետևից գրկեց ինձ. Ալեն Սիմոնյանը պատմել է Արթուր Վանեցյանի զանգի մասին

27.01.2020 19:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հրայր Թովմասյանը հետևից գրկեց ինձ. Ալեն Սիմոնյանը պատմել է Արթուր Վանեցյանի զանգի մասին

Անցյալ տարվա առաջին մասում ես զանգ եմ ստացել այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից: Նա ասաց «Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել ամեն ձևով աջակցել, մի բան է խնդրում, ասում, որ Ալենին ասեք, որ իր հետ կապված քիչ խոսի»: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

Իմ հակառակորդ թուրք մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը. Արթուր Ալեքսանյան

Սիմոնյանի խոսքերով, ինքը վստահ է, որ Արթուր Վանեցյանն այդ պահին միայնակ չի եղել, էլի լսողներ են եղել. «Ես ի գիտություն ընդունեցի: Ես չեմ կարող ասել, որ հենց Թովմասյանն է եղել նրա կողքը: Դրանից մի քանի օր անց Թումանյան փողոցում ես հետևից գրկաառնության արժանացա: Ի զարմանս ինձ՝ դա Հրայր Թովմասյանն էր: Նա շատ լայն ժպիտով ասաց՝ «նորմա՞լ է հիմա ամեն ինչ»: Ես զարմացել էի, մեջքից էր գրկում: Ես ասացի՝ հա, նորմալ է: Հետո հասկացա, որ դա իմ ու Վանեցյանի խոսակցության շարունակությունն էր: Հիմա Հրայր Թովմասյանը ուժեղ դեմքով հայցերից է խոսում, բայց պետք է իր հայցը ներկայացնի մի քիչ այլ ուղղությամբ: Իսկ եթե ամեն դեպքում պատրաստվում է հայց ներկայացնել…»:

Հարցին՝ իսկ եթե Թովմասյանն ասի, որ ինքը սուտ է խոսում, Սիմոնյանը պատասխանել է՝ թող փորձի. «Գրիչն ու մնացածը սկիզբը չեն ու վերջն էլ չեն: Հիմա փաստացի քննություն է գնում առ այն, որ ինքը կեղծիքով է ընտրվել: Տարաթիվ են կեղծել, որպեսզի պարոն Հրայրը՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչը, 30 տարով ուզուրպացնի ՍԴ-ն»:

Սիմոնյանի խոսքերով, ինքն անմեղության կանխավարկած չի խախտում. «Կա դատարան ու կտեսնենք, թե ինչ վճիռ կլինի: Բայց հավաստիացնում եմ, որ շատ մեծ խնդիրների առաջ է կանգնելու այն անձնավորությունը, ով հաճախ ստում է մեր հանրությանը և ազնիվ չի գտնվում լրագրողների առջև խոսելիս»:

Վարչապետի զանգը մասին տեղյակ է Ալեն Սիմոնյանից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА