o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լուկաշենկոն ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին. գուցե նրանք խելքի կգան եւ կվերադառնան նորմալ հարաբերությունների

27.01.2020 19:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լուկաշենկոն ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին. գուցե նրանք խելքի կգան եւ կվերադառնան նորմալ հարաբերությունների

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է Ռուսաստանի հետ եղբայրական ու լավ հարաբերությունների շահագրգռվածության մասին՝ չնայած առկա հակասություններին։ Համապատասխան հայտարարությունները պետության ղեկավարն արել է այսօր՝ Շկլովում, «Թերթի թղթի գործարան» հանրապետական ձեռնարկության աշխատանքային կոլեկտիվի ներկայացուցիչների հետ հաղորդակցվելիս, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

Աշխարհում իրավիճակը շուտով կհասնի կրիտիկական կետի. փորձագետները՝ կորոնավիրուսի մասին. The Guardian

«Դուք պետք է իմանաք. մենք ինչ-որ խաղեր չենք խաղում։ Մենք չենք ցանկանում ավելորդ լարել մեր գլխավոր դաշնակցին։ Նա իսկապես մեր գլխավոր դաշնակիցն է։ Գուցե, խելքի կգան եւ կվերադառնան նորմալ հարաբերությունների։ Մենք ցանկանում ենք աշխատել նրանց հետ, բայց հավասար պայմաններով։ Մարդիկ, ձեռնարկությունները պետք է հավասար պայմաններում լինեն, եւ երկրները պետք է հավասար պայմաններում լինեն»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նա նշել է, որ դա չի նշանակում վերցնել այն ամենը, ինչ կա Ռուսաստանում եւ Բելառուսում, մեկտեղել եւ հավասար կիսել։ «Մեզ պետք չի, մենք կխեղդվենք էդ պատառից։ Մենք պետք է պարզապես գոյություն ունենանք հավասար պայմաններում։ Եվ մրցակցենք։ Եվ ես համոզված եմ, որ մենք գլուխ կհանենք»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Պետության ղեկավարը կարծում է, որ նեղսրտելու բան չկա, Բելառուսը հիանալի հարաբերություններ ունի շատ պետությունների հետ։ Օրինակ, մեծ քանակությամբ արտադրանք է մատակարարվում չինական շուկա։

«Մենք արդեն այսօր առանձնապես չենք նեղսրտում, որ նրանք փակում են սննդամթերքի շուկան։ Ընդ որում՝ լկտի, անքաղաքավարի, առանց պատճառի։ Որպեսզի խոնարհեցնեն, նվաստացնեն։ Մենք դրանով չենք պատասխանում։ Բայց չէ՞ որ մենք կարող ենք եւ պատասխանել։ Կար ժամանակ, երբ նրանք մեզ արգելակում էին։ Մենք սկսեցինք նրանց մեքենաները ստուգել Սմոլենսկի մոտ։ Եվ հերթ գոյացավ երկաթուղում ու մինչեւ Կրեմլ ավտոտրանսպորտի ճանապարհին։ Այդ ժամանակ տեսան, որ այդպես վարվել չի կարելի»,- ասել է պետության ղեկավարը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА