o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բրազիլիայում հեղեղումներն առնվազն 57 մարդու կյանք են խլել

27.01.2020 18:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բրազիլիայում հեղեղումներն առնվազն 57 մարդու կյանք են խլել

Բրազիլիայի հարավում հեղեղումների զոհ է դարձել արդեն 57 մարդ, այդ թվում՝ 48-ն ամենից շատ տուժած Մինաս Ժեյրասի նահանգում: Այդ մասին հայտնել է նահանգի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։

«Մահերի մեծ մասը՝ ութ, գրանցվել է նահանգի մայրաքաղաք Բելու Օրիզոնտիում»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Իշխանությունների տեղեկատվությամբ՝ եւս 19 մարդ անհայտ կորել է:

2 դեռահասները Սարատովում ծրագրել են պայթեցնել դպրոց ու սպանել մոտ 40 մարդու. ՌԴ ԱԱԾ-ն կանխել է

Բելու Օրիզոնտիում հունվարի 24-ին տեղացել է ռեկորդային քանակությամբ անձրեւ 110 տարվա ընթացքում՝ 171,8 միլիմետր: Անձրեւների շարունակման սպառնալիքի կապակցությամբ արտակարգ դրություն է հայտարարվել Մինաս Ժեյրասի 99 քաղաքներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА