o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միայն Բալասանյանը կարող է փրկել Արցախը տարատեսակ սորոսներից ու ազգակործան այլ ուժերից.Արցախցիները նախագահի թեկնածուների մասին

27.01.2020 17:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Միայն Բալասանյանը կարող է փրկել Արցախը տարատեսակ սորոսներից ու ազգակործան այլ ուժերից.Արցախցիները նախագահի թեկնածուների մասին

<<Արցախում ստեղծված նախընտրական լարված իրավիճակը անհանգստացնում է յուրաքանչյուր արցախցու: Կան ուժեր, ովքեր ջանք չեն խնայում Արցախում պառակտում մտցնելու համար, մենք շատ մտահոգ ենք>>,- <<Իրավունքի>> հետ զրույցում, անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին եւ հանրության շրջանում հասունացող դժգոհությունների ալիքին,  ասաց հադրութեցի Արմեն Սարգսյանը, հավելելով.

Այ՛ո, մի շարք բիզնեսներում կամ բաժնետեր եմ, կամ սեփականատեր.Արայիկ Հարությունյանը իրեն վերագրվող բիզնեսների մասին

- Աթոռակռիվ է սկսվել, բայց չեն մտածում, որ այսօր Արցախին պետք է մեկը, ով կկարողանա ղեկավարել երկիրը պատերազմի դեպքում: Մարդ, ով պատերազմի դաշտում կռիվ է տվել, ով տասը մատի նման գիտի, թե երբ ու ինչի է ընդունակ ոսոխ  թշնամին: Ով կարողանում է սթափ գանհատել իրավիճակը եւ լավագույն լուծումը գտնել անելանելի իրավիճակներւմ: Իսկ ներկայիս թեկնածուներից միայն մեր գեներալը, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է ունակ այդ ամենին: Նա միակ մարդն է այսօր, ով սթափ գնահատում է ստեղծված իրավիճակը: Այսօր Արցախը լավագույն օրերը չի ապրում, եւ ստեղծված  իրավիճակը շտկելու, արցախցիներին միաբանելու բանալին այսօր միայն Վիտալի Բալասանյանի ձեռքում է: Միայն Բալասանյանը կարող է փրկել Արցախը տարատեսակ սորոսներից ու ազգակործան այլ ուժերից:

Մարտունեցի Սիլվա Արամյանն էլ՝ նկատեց. <<Էսօր նայում եմ սնկի նման աճող կուսակցություններին ու քաղաքական գործիչներին ու մտածում՝ լա՛վ, ժողովուրդ Ձեզ սկի հետաքրքրում չի  Արցախի ճակատագիրը: Արցախը նոր ռելսերի վրա կարող է դնել միայն միայն Վիտալի Բալասանյանը, ում հայրենասիրությունը, հայրենիքի նկատմամբ սխրանքներին նոր չէ, որ պետք է ծանոթանան արցախցիները: Մեզ տարբեր ուժերի ծառաներ պետք չեն, մեզ արցախցիների իրական հոգսով ապրող նախագահ է պետք>>:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА