o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը մանդատը վայր կդնի (Տեսանյութ)

27.01.2020 16:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը մանդատը վայր կդնի (Տեսանյութ)

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այսօրվա արտահերթ նիստը տեւեց շուրջ 3 ժամ: Նիստից հետո խմբակցության ղեկավար ՍՈՒՐԵՆ ԷՅՐԱՄՋՅԱՆՆ ասաց, որ քննարկման արդյունքում խմբակցության բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը՝ Հենրիկ Հարթենյանին մանդատը վայր է դնել՝ դատապարտելով նրա արարքը:

​​​​​​​Փաշինյանը ռեժիմն իրականացնում է վրեժ համաճարակի ժամանակ կոմբինացիան. Շարմազանով

«Խմբակցության անդամները վերահաստատեցին, որ դա մեր արժեահամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է, եւ հավատարիմ մնալով այդ սկզբունքներին՝ խնդրեցինք, հորդորեցինք պարոն Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից: Կարծում եմ՝ ինքը առանձին էլ հանդես կգա, մենք տեքստը կհրապարակենք», - մանրամասնեց Էյրամջյանը: 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը խուսափեց պատասխանել, թե ինչպես է իր արարքը պատճառաբանել Հարթենյանը եւ միայն հավելեց. «Կարծում եմ՝ պատճառները չէին կարեւորը, ունենք այն, ինչ ունենք, որը մեզ համար ընդունելի չէր»:

Հիշեցնենք, որ Հ. Հարթենյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ֆեյսբուքյան «story» բաժնում տեղադրել էր Սարա Թովմասյան անունով օգտատիրոջ լուսանկար եւկից գրել. «Թովմասյանի աղջկա Ֆեյսբուքյան էջն ա, ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА