o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մայքլ Ջորդանի հուզիչ հրաժեշտը Բրայանտին. «Կրտսեր եղբայր, կկարոտեմ մեր զրույցները»

27.01.2020 15:28 ՍՊՈՐՏ
Մայքլ Ջորդանի հուզիչ հրաժեշտը Բրայանտին. «Կրտսեր եղբայր, կկարոտեմ մեր զրույցները»

 

Լեգենդար Մայքլ Ջորդանը սոցցանցերի իր էջում հուզիչ գրառման միջոցով հրաժեշտ է տվել Կոբի Բրայանտին, որը երեկ մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով:

«Ես շոկի մեջ եմ Կոբիի և Ջիանայի մահվան լուրը լսելուց հետո: Բառերը չեն կարող արտահայտել ցավը, որ զգում եմ հիմա: Շատ էի սիրում Կոբիին, նա ինձ համար կրտսեր եղբոր պես էր: Մենք հաճախ էինք զրուցում, որոնք ես շատ կկարոտեմ: Նա ֆանտաստիկ մարզիկ էր՝ բասկետբոլի պատմության լավագույններից մեկը: Կոբին նաև հիանալի հայր էր ու անչափ շատ էր սիրում իր ընտանիքը: Հպարտ էր, որ իր դուստրը ևս սիրում էր բասկետբոլը: Իվետը (Ջորդանի կինը – խմբ.) միանում է ինձ՝ ցավակցելով Կոբիի ընտանիքին, «Լեյքերսին» ու բասկետբոլի երկրպագուներին», – գրել է Ջորդանը:

Ռոնալդուն մեկնաբանել է իր տպավորիչ գոլ՝ համեմատելով իրեն Մայքլ Ջորդանի հետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА