o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ականանետային գնդակոծությունը

27.01.2020 14:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ականանետային գնդակոծությունը

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ դեսպանատան աշխատանքի անվտանգությունը պետք է ապահովվի:

«Ցանկացած դիվանագիտական հաստատության անվտանգությունը, անշուշտ, պետք է ապահովվի։ Հնարավոր չենք համարում շեղվել այդ նորմից»,- ասել է Ռյաբկովը։ 

Թուրքիայում ուժեղացրել է Ռուսաստանի դեսպանատան պաշտպանությունը՝ դեսպանի դեմ սպառնալիքներից հետո

Ավելի վաղ արաբական հեռուստաալիքները հայտնել էին ԱՄՆ դեսպանատան տարածքում երեք ռեակտիվ արկերի ընկնելու մասին: Նշվում էր, որ նրանցից մեկը խոցել է դիվանագիտական առաքելության ռեստորանը։  Հաղորդվում էր, որ կրակոցների հետեւանքով մի քանի մարդ Է տուժել։ Վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդ Ալ Մահդին դատապարտել է հարձակումը եւ խոստացել պատժել մեղավորներին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА