o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք գլորվում ենք անդունդն անասելի արագությամբ, քան դրա մասին կարող էին երազել մեր թշնամիները. Հայկ Մարտիրոսյան

27.01.2020 11:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մենք գլորվում ենք անդունդն անասելի արագությամբ, քան դրա մասին կարող էին երազել մեր թշնամիները. Հայկ Մարտիրոսյան

Փաստորեն մենք հեղափոխություն էինք անում և մեծ երազներ փայփայում, որպեսզի հետո քաղաքական լրջագույն դիսկուրսներ դառնան գրիչներն ու դրանց պատմությունները, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Էրդողանը հայտնել է Իդլիբում գործողություն սկսելու Թուրքիայի պատրաստակամության մասին

«Մենք հեղափոխություն էինք անում, որպեսզի դրա արդյունքում` փոխանակ իրական հեղափոխություն տեղի ունենար և նախկինն ու փտածը փոխարինվեր նորով` այսօր Սահմանադրական դատարանի մի նախագահ հեռացնելու համար կաշառատվության նմանվող և արագ ընդունված վաղաժամ թոշակ-առաջարկ-օրենքի տապալումից հետո գրիչի լուսանկարը դառնար մարդուն պաշտոնից հեռացնելու վերջին գործիքը:

Մենք իջել ենք այնքան, որ այլևս մոռանալով ներքաղաքական,տնտեսական, տարածաշրջանային և միջազգային կարևորագույն իրականությունների մասին, որոնք լրջագույն մարտահրավերներ են մեզ համար` տրվել ենք գրիչների և դրանց դեպքերի մասին հայտարարմանը, քննարկմանը, ամենաբարձր մակարդակներում մանր պատմությունների տարածմանը:

Մենք գլորվում ենք անդունդն անասելի արագությամբ:

Առավել արագ` քան դրա մասին կարող էին երազել մեր թշնամիները», - նշել է Մարտիրոսյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА