o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կիսանախագահական կառավարման համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է. Փաշինյան (Տեսանյութ)

26.01.2020 23:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կիսանախագահական կառավարման համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է. Փաշինյան (Տեսանյութ)

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի ստեղծմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած իր ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե արդյոք ցանկանում է խորհրդարանական կառավարման ձեւից անցում կատարել կիսանախագահական կառավարման ձեւի

Եթե Նիկոլի 7,6 տոկոսը «տնտեսական հեղափոխություն» է, ուրեմն 14 տոկոս ՀՆԱ-ի աճով Քոչարյանը սուպերհեղափոխական էր

«Կիսանախագահական համակարգը Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է, եւ դա գործնականում մենք բոլորս իրար հետ միասին տեսել ենք եւ ապացուցվել է: Դա ձախողված եւ Հայաստանը ձախողած կառավարման համակարգ է», - շեշտեց Ն. Փաշինյանը:

Ըստ Ն. Փաշինյանի, կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է, եւ այդ կառավարման տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել: Հայաստանում պետք է լինի կա՛մ ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ նախագահը նաեւ կառավարության ղեկավարն է:

«168 ժամ». Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ. ո՞ւմ էին ուղղված Արցախի հարցով նրա ուղերձները

«Իմ կարծիքով՝ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք առնվազն այնքան ժամանակ, մինչեւ չենք համոզվել, որ այս կառավարման համակարգը մեզ համար պրոբլեմ է: Մեր այս կառավարման համակարգը մինչեւ այս պահը նոր է, եկեք տեսնենք՝ ինչ է տեղի ունենում: Փառք Աստծո, ամեն ինչ լավ է»,- վստահեցրեց վարչապետը:

Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի փակ նիստից․ «Ժողովուրդ»

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին՝ Ն. Փաշինյանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումն այսօրվա քաղաքական իրողություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА