o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նիկոլ Փաշինյանն ինձ փոխանցեց 10 հազար դրամ». Շահեն Հարությունյան

26.01.2020 23:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Նիկոլ Փաշինյանն ինձ փոխանցեց 10 հազար դրամ». Շահեն Հարությունյան

Ակտիվիստ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի «կոմպրոմանտ» էլ ինձնից…

Այ՛ո, մի շարք բիզնեսներում կամ բաժնետեր եմ, կամ սեփականատեր.Արայիկ Հարությունյանը իրեն վերագրվող բիզնեսների մասին

Հրայր Թովմասյանի դեմ նեկայացրած ահավո՜ր կոմպրոմանտներից հետո, որոշեցի «ինքնաբացահայտվել»:

Քանի որ, այսօր պարզ դարձավ, թե վարչապետ Փաշինյանի համար կոմպրոմանտներ ունենալու չափանիշներն ինչպիսին են լինում, ուստի որոշեցի մի դրվագ պատմել՝ իմ և Նիկոլ Փաշինյանի շփումներից, որը ըստ վարչապետի մտածողության, գուցե և մի օր «լուրջ կոմպրոմանտ» համարվի։

Թավշյա հեղափոխության օրերին, քայլերթերից մեկի ժամանակ բարձրախոսների խնդիր էր առաջացել. մարտկոցներն էին վերջացել։

Մինչև կգնայի նոր մարտկոցներ գնելու, Նիկոլ Փաշինյանն ինձ փոխանցեց 10 հազար դրամ, որպեսզի գնենք և ունենանք հնարավորինս շատ մարտկոցներ։

Հիմա ասածս ո՞րն է։

Կարո՞ղ է մի օր մեղադրվեմ գումարով Թավշյա հեղափոխությանը մասնակցելու մեջ։

Տենդեցները դրան են տանում…

Հ.Գ.1 Չնայած, եթե հետևենք Հրայր Թովմասյանի նկատմամբ ցուցաբերված փաշինյանական տրամաբանությանը, գուցե եզրակացնենք, որ ինքն է այդ մարտկոցների համար նախատեսված գումարով շողոքորթել ինձ, որպեսզի պայքարեմ մինչև Թավշյա հեղափոխությունը հաղթանակի։

Հ.Գ.2 Գրեթե համոզված եմ, որ մի օր էլ, քաղաքական որևէ նպատակահարմարությունից ելնելով, Ն. Փաշինյանը կարող է հայտարարել, որ, երբ ինքն ընդամենը մի քանի տասնյակ մարդկանցով մոտենում էր Երևանի մատույցներին և ես նախաձեռնել էի ակցիա՝ ի աջակցություն վերջինիս շարժմանը ( ի դեպ մենք իրենցից առնվազն եռակի անգամ շատ էինք), դա պայմանավորված էր միայն նրանով, որ ես ցանկանում էի շողոքորթել ապագա վարչապետին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА