o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հերթական կեղծիքը․ գրիչը Թովմասյանի մոտ էր Նիկոլի ելույթի ժամանակ

26.01.2020 21:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հերթական կեղծիքը․ գրիչը Թովմասյանի մոտ էր Նիկոլի ելույթի ժամանակ

Իհարկե, այն որ նիկոլական «նոր Հայաստանում» կարող է  վարչապետի մակարդակով «քծնանքի հիմնավոր ապացույց» դառնալ ինչ-որ մեկի իրը մյուսի մոտ գտնվելու փաստը, արդեն իսկ կարելի է համարել խայտառակություն։ Ու, խայտառակությունը երկրի մասշտաբով է, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող  անձի մակարդակով է փորձ արվում նման «հիմնավոր ապացույցներ» ներկայացնել։ Սա մեր երկրի ողբերգությունն է, սակայն  խոսքն այս մասին չէ։

Եթե Նիկոլի 7,6 տոկոսը «տնտեսական հեղափոխություն» է, ուրեմն 14 տոկոս ՀՆԱ-ի աճով Քոչարյանը սուպերհեղափոխական էր

Ընդամենը կուզենայինք ֆիքսել, որ, թեեւ, Թովմասյանի գրիչի հետ կապված Նիկոլն այս անգամ ինքն իրեն էլ գերազանցեց, բայց էլ ի՞նչ Նիկոլ, որ մի բան ասի ու հերթական կոպտագույն սխալը թույլ չտա։ Այսպես՝ վարչպաետ Փաշինյանը  Թովմասյանի գրիչի (եթե, իհարկե, հալած յուղի տեղ ընդունենք Նիկոլի պնդումը, թե դա Թովմասյանի գրիչն է) խայտառակ պատմությունը նկարագրում է այսպես․ «Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած: Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր: Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձևերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչև հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով: Հետո՝ հանկարծ հիշեց և կարևոր համարեց ընդգծել, որ Իջևանի փեսա է: Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց:

Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի և այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում...»:

Խոսքը՝ հիմնադրամի 25․05․2018թ․ նիստի մասին է, որի ժամանակ  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ի պաշտոնե իրոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին է (տես լուսանկարը)։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստ

Ավելին, լուսանկարը նաեւ ցույց է տալիս, որ Թովմասյանի դիմաց կա  մոտավորապես այնպիսի գրիչ, ինչպիսին ներկայացրեց Փաշինյանը։ Դրանք նույնն են, թե ոչ, չենք կարող ասել։ Իսկ ահա նույն այդ նիստի տեսագրությունը ֆիքսում է, որ Փաշինյանի ելույթի ժամանակ գրիչը Թովմասյանի  ձեռքին է։

Բայց չէ՞ որ Նիկոլը համոզում է, որ գրիչը վերցրել է մինչ ելույթը, իսկ ելույթից հետո փորձել է վերադարձնել, Թովմասյանը չի վերցրել եւ տեսախցիկների առկայությունը նրան թույլ չի տվել համառել։ Մինչդեռ, տեսագրությունը հիմնավորում է, որ Փաշինյանի այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե, կարելի է ասել, թե ի՞նչ տարբերություն, թե երբ է վերցրել։ Բայց չէ՝ մեկ էական տարբերություն կա․ եթե  Թովմասյանի գրիչը Փաշինյանի մոտ հայտնվեր ելույթից հետո, երբ տեսախցիկներ արդեն նրա վրա ֆիքսված չէին, ուրեմն էլ ինչպե՞ս պետք է Նիկոլը «տեսախցիկների առաջ անհարմար պատմությունից» խուսափելով գրիչը համառորեն չվերադարձներ։ Իսկ եթե ընդունենք, որ Թովմասյանի գրիչը Նիկոլի մոտ է հայտնվել նիստից հետո ու տեսախցիկներից հեռու, ապա դա կնշանակի, որ վարչապետը, մեղմ ասած, այնքան էլ համառորեն չի փորձել այն վերադարձնել, համենայնդեպս, տեսախկիղները այդ դեպքում կաշկանդող գործոն չէին կարող լինել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА