o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել են Թրամփի սկանդալային խոսակցությունները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի մասին

26.01.2020 22:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հրապարակվել են Թրամփի սկանդալային խոսակցությունները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի մասին

Associated Press գործակալությունը Youtube- ի իր ալիքում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և գործարարներ Լև Պարնասի և Իգոր Ֆրումանի միջև կայացած հանդիպման տեսանյութը: Ձայնագրությունն արվել է 2018 թվականին՝ Վաշինգտոնի Trump International Hotel -ում կայացած աշխատանքային ընթրիքի ժամանակ:

Էրդողանը հայտնել է Իդլիբում գործողություն սկսելու Թուրքիայի պատրաստակամության մասին

Նշվում է, որ խոսակցությունը տևել է մեկ ժամ 23 րոպե և նվիրված է եղել Ուկրաինայի «Ռուսաստանի ագրեսիային» «դիմակայելու» խնդրին:

Մասնավորապես, Թրամփը հարցրել է ուկրայինացի զրուցակիցներին, թե որքան ժամանակ կարող է Կիևը դիմանալ առանց ԱՄՆ-ի օգնության:

Հանդիպման ժամանակ նաև կոչ է արվել պաշտոնանկ անել Ուկրաինայում Ամերիկայի դեսպանուհի Մարի Յովանովիչին, քանի որ նա կոչ է արել Թրամփին պատասխանատվության ենթարկել: Ըստ AP- ի՝ այս մասին խոսել է Լև Պառնասը:

Հանդիպման ավարտին Պառնասը Թրամփին անվանել է Ուկրաինայի «փրկիչ» և նրան նվեր հանձնել՝ գլխավոր ուկրաինական ռաբբինի կողմից:

Հիշեցնենք, որ Պառնասին և Ֆրումանին մեղադրում են Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի հետ կապեր ունենալու մեջ: Տեսանյութը հրապարակվել է որպես ապացույցներից մեկը՝ ԱՄՆ նախագահի իմպիչմենտի գործով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА