o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 180 օր

26.01.2020 21:00 ՍՊՈՐՏ
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 180 օր

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 180 օր:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մրզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին:

Օլիմպիական չեմպիոնն ու աշխարհի հնգակի չեմպիոնը՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում

Մինչ այս Հայաստանն Օլիմպիական խաղերի երեք ուղեգիր ունի: Երկու ուղեգիր նվաճել են հունահռոմեական ոճի ըմբիշները 77 կգ և 97 կգ քաշային կարգերում, ինչպես նաև մեկ անվանական ուղեգիր ունի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկը ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսն է, ով նվաճել է 23 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր առմամբ` 28 մեդալ):

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА