o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զիդան․ «Միշտ պաշտպանելու եմ ֆուտբոլիստներիս, այդ թվում՝ Բեյլին»

25.01.2020 22:30 ՍՊՈՐՏ
Զիդան․ «Միշտ պաշտպանելու եմ ֆուտբոլիստներիս, այդ թվում՝ Բեյլին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին։

«Ամեն բան հրաշալի է, երբ ֆուտբոլիստը պատրաստ է խաղալ։ Սակայն, ցավոք, Գարեթը վնասվածք է ստացել ու չի կարող խաղալ։

Զիդան․ Ծանր է տանը 4 գոլ բաց թողնել, բայց ոչինչ չենք փոխի, կշարունակենք խաղալ մեր ֆուտբոլը

Նա առաջինն է, որ հիասթափված է այս իրականությունից։ Բեյլը ցանկանում է միշտ լինել թիմի կողքին ու մասնակցել խաղերին։ Ամենայն հավանականությամբ, նա երկուշաբթի կվերադառնա։

Երբ ֆուտբոլիստը վնասվածք է ստանում, ես բոլոր դեպքերում անհանգստանում եմ։ Նրանք անհանգստանում են որպես ֆուտբոլիստ, ես՝ որպես մարզիչ։ Բնականաբար, ավելի լավ է կազմում ունենալ 25 պատրաստ ֆուտբոլիստ, քան ֆուտբոլիստներ, որոնք վնասվածք ունեն։

Ես միշտ պաշտպանելու եմ իմ ֆուտբոլիստներին, քանի որ նրանք իմ ֆուտբոլիստներն են, որոնք ամեն օր պայքարում են հանուն «Ռեալի»։

Բոլորն իրենց պատմությունն ունեն, սակայն ես վատ բան չեմ տեսնում դրանում։ Ոչինչ չես կարող անել նրա դեմ, որ ֆուտբոլիստները վնասվածք չստանան»,- as-ը փոխանցում է Զիդանի խոսքը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА