o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը՝ հանուն Լֆիկի՞, Ուկրաինայի՞, թե՝ ընդդեմ ԵՏՄ-ի

25.01.2020 11:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նիկոլը՝ հանուն Լֆիկի՞, Ուկրաինայի՞, թե՝ ընդդեմ ԵՏՄ-ի

Ըստ մեր ձեռքի տակ առկա ոչ պաշտոնական փաստաթղթի, անցած տարվա ընթացքում 3-րդ երկրներից, այն է՝ ոչ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկրներից Հայաստան ներմուծված հավի մսի հետ կապված բավականին տարօրինակ պատկեր է ֆիքսված: Այսպես, տարբեր ներմուծողներ հավի միս են ներկրել մի շարք երկրներից, հիմնականում՝ Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, ընդ որում, որպես ներմուծման երկիր, որոշ դեպքերում ներկայացված է նաեւ Վրաստանը, սակայն ցուցակից պարզ է, որ խոսքը այլ երկրների արտադրանքի մասին է: Սակայն հիմնական ներմուծումը կարծես թե բաժին է ընկնում Ուկրաինային:

​​​​​​​«Հայոց բանակի կողքին մենք ենք, Զինվո՛ր». մայրերը գնում են կառավարություն՝ բացատրություն պահանջելու

Եվ ահա, ունենք այս պատկերը: Գրեթե բոլոր երկրներից ներմուծման համար, ըստ փաստաթղթի, ներմուծման արժեքը զգալի գումար է կազմել։ Առաջին իսկ օրինակը. «Աթենք» ՍՊԸ-ի կողմից 13.08.2019թ.-ի ներմուծված մոտ 26.5 տոննա «Սառեցված ամբողջական հավ» ապրանքատեսակի ներմուծման մաքսատուրքը 3 միլիոն դրամի կարգի է: Կամ «Բելջիան Միթ» ՍՊԸ-ի կողմից 04.07.2019թ.-ին ներմուծված 79.4 տոննա «Հավի սառեցված մեխանիկորեն ոսկրահան արված միս, մանրացված» ապրանքատեսակինը՝ մոտ 4.8 միլիոն: Կարճ ասած, գործնականում առանց բացառության բոլոր երկրներից ներմուծված հավի տարաբնույթ ապրանքատեսակների համար որոշակի ներմուծման մաքսատուրք կա:

Բայց ահա, պատկերը կտրուկ փոխվում է ուկրաինական հավի մսի պարագայում: Օրինակ, «Սաթ Թրեյդ» ՍՊԸ-ի կողմից 29.09.2019թ.-ին ներմուծված ուկրաինական «Հավի սառեցված թեւիկների» համար ներմուծման մաքսատուրքը կազմել է 0 դրամ: Նույնն է «Դոնմալ» ՍՊԸ-ի` «Հավի մարմիններ սառեցված» ապրանքատեսակի պարագայում: Նույնն է «Միթ իմփորթ» ՍՊԸ-ի ուկրաինական «Հավի մարմիններ ամբողջական, սառեցվածի» պարագայում: Նույն կերպ՝ 0 դրամ ներմուծման մաքսատուրքով ուկրաինական հավի միս է բերել «Գոռ-83» ՍՊԸ-ն: Եվ, իհարկե, բոլոր ներկրողների մեջ միանգամից աչքի է ընկնում լֆիկյան «Ալեքս էնդ հոլդինգը», որի ներմուծված խմբաքանակները երկար ու երկար տողեր են զբաղեցնում: Ընդ որում, նույն ընկերությունը նաեւ այլ երկրներից ներմուծում ունի, եւ այս դեպքում, ինչպես ասենք՝ 20.09.1019թ. բրազիլական 26.5 տոննա հավի թեւերի պարագայում ներմուծման մաքսատուրքը 0 դրամ է:

Սա ի՞նչ է նշանակում, որ Ուկրաինայից մեր երկիր հավի մսի ներմուծումը զրոյացված մաքսատուրքո՞վ է: Բայց ինչպե՞ս, երբ Հայաստանը նման պայմանագրային պարտավորություն ունի ԵՏՄ-ի հետ, իսկ Ուկրաինան ԵՏՄ անդամ չէ: Լավ, ենթադրենք ինչ-որ սողանցք են գտել, բայց այդ դեպքում հարց է՝ էլ ինչո՞ւ են ներկրողներն այլ երկրներից հավի միս բերում, մաքսատուրք տալիս, եթե կարող են Ուկրաինայից բերելով` մեծ խնայողություններ անել:

Վերջապես, չէ՞ որ այս կերը «էժանով» Հայաստանում հայտնված ուկրաինական հավի միսը ոչ միայն մեր բյուջեին, այլ ԵՏՄ-ին կարող է հսկայական հարված հասցնել: Չէ՞ որ սա մի սողանցք է, որի միջոցով ուկրաինական հավը կարող է զրոյական մաքսատուրքով հայտնվել Հայաստանում, այստեղից էլ, արդեն հայկականի անվան տակ, ԵՏՄ շուկայում:

Այսպիսով, ի՞նչ է տեղի ունենում, փորձեցինք պարզաբանում ստանալ ՊԵԿ-ից, որտեղից սակայն խնդրեցին հարցը գրավոր ուղարկել: Կուղարկենք:

Ս.Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА