o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ օր է հունվարի 25-ը համաշխարհային և հայոց պատմության մեջ

25.01.2020 09:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՕՐԱՑՈՒՅՑ
Ինչ օր է հունվարի 25-ը համաշխարհային և հայոց պատմության մեջ

1858՝ -ի հունվարի 25-ին  առաջին անգամ կատարվել է  Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ հարսանեկան քայլերգը, 1479՝ ավարտվել է Վենետիկի և Օսմանյան կայսրության միջև 15 տարի տևած պատերազմը. 1835՝ տեղի է ունեցել Վինչենցո Բելլինիի Պուրիտաններ օպերայի առաջնախաղը, 1922՝ Երևանում բացվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։

Պատկերացնում էինք, որ Ալիևը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ»․ Դավիթ Բաբայան


1924՝ տեղի է ունեցել առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Շամոնի, Ֆրանսիա), 2010՝ եթովպական Ethiopian Airlines ընկերության «Boeing 737» մակնիշի օդանավը ենթարկվել է վթարի, զոհվել է ինքնաթիռի ամբողջ անձնակազմը՝ 82 հոգի, 2011՝ Եգիպտոսում սկսվել են բողոքի ցույցեր՝ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ, 2013՝ Վենեսուելայի Բարքիսիմեթո քաղաքի բանտում սպանվել  է 50 և վիրավորվում՝ 120 բանտարկյալ։
Հունվարի 25-ին ծնվել են 1759թ.  հայտնի շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսը, 1860թ.՝  ԱՄՆ 31-րդ  փոխնախագահ  Չարլզ Քըրթիսը,  անգլիացիա գրողներ   Սոմերսոթ Մոեմը, և Վիրջինիա Վուլֆը , ռուս բանաստեղծ և երգիրչ Վլադիմիր Վիսոցկին, իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա» ակումբի խաղացող Չավի Էռնանդեսը:  ՀՀ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:

Իսկ հունվարի 25-ին մահացել են` ամերիկյան հայտնի գանգստեր Ալ Կապոնեն, կոմունիստական կուսակցության և սովետական պետության գործիչ Միխայիլ Սուսոլովը և այլք:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА