o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացահայտվել է փոստային առաքումներով Հայաստան տեղափոխված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի 85 դեպք

26.01.2020 16:20 ՔՐԵԱԿԱՆ
Բացահայտվել է փոստային առաքումներով Հայաստան տեղափոխված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի 85 դեպք

Հայաստանում 2019-ին բացահայտվել են հայկական շուկայի համար նախատեսված թմրամիջոցների  հոգեմետ նյութերի՝ միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների, ինչպես նաև Իրանից՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետով ներմուծումների դեպքեր: Դեպքերը եղել են ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, Իսրայելից, Իրանից:

Միքայել Մինասյանի կողմից արված հայտարարության հետ կապված նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը․ փաստաբան

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, Մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը:

«Փոստային առաքումների միջոցով Հայաստան տեղափոխված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի 85 դեպք է բացահայտվել (թմրամիջոցների դեպքերի 60%-ը ), որից 52-ն՝ ԱՄՆ-ից, 20-ը՝ Ֆրանսիայից, իսկ 13-ը՝ Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Իսրայելից և Լեհաստանից: Դեպքերից մեկով՝ ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցում հայտնաբերվել են նաև ՄԴՄԱ տեսակի թմրանյութ պարունակող 148 հատ դեղահաբ, որոնք հանրությանը հայտնի են «Էքսթզի» անվանումով»,- ասաց Վարդանյանն ու հավելեց՝ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ծանրոցի իրական հասցեատերը:

2019-ի ընթացքում բացահայտվել է Իրանից Հայաստան թմրամիջոցների ներմուծման 35 դեպք` բոլորը «Ագարակ» պետական սահմանի անցման կետում (թմրամիջոցների դեպքերի 25 %-ը):  Հիմնականում ներմուծվել են ափիոն, մեթամֆետամին, հաշիշ, հերոին, մեթադոն, տրամադոլ։ Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ 35 դեպքից 20 դեպքում թմրանյութ փոխադրողները եղել են Իրանի քաղաքացիներ, իսկ 15 դեպքում` Հայաստանի քաղաքացիներ:

Վարդանյանն առանձնացրեց օգոստոսին տեղի ունեցած բացահայտումը, երբ Իրանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերվել են ավելի քան 1 կգ ընդհանուր քաշով տարատեսակ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնք նախատեսված են եղել երևանյան գիշերային ակումբներից մեկում վաճառքի համար: Նա վստահեցրեց, որ այդ գործով արդեն համատեղ համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացրել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության հետ: Հայտնաբերվել և ձերբակալվել են նաև կազմակերպիչները, որոնք եղել են Իրանի քաղաքացիներ:

Նա նշեց, որ վերջին երեք տարում՝ 2016-2018 թվականներին մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է հայկական շուկայի համար նախատեսված մեթամֆետամինի` Իրանից ներմուծման ընդամենը 1 դեպք, իսկ 2019 թվականին հայտնաբերվել է նման 10 դեպք: Վարդանյանը դա համարեց մաքսային մարմինների ավելի արդյունավետ աշխատանքի, այդ թվում` Ոստիկանության և ԱԱԾ-ի հետ սերտ համագործակցության արդյունք։

2019 թվականին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 8 դեպք է բացահայտվել «Զվարթնոց» օդանավակայանում: Դրանցից առանձնացրեց Ուկրաինայից ժամանած ուղևորի ուղեբեռում 1 680 հատ «Լիրիկա» դեղահաբերի հայտնաբերման դեպքը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համագործակցության արդյունքում 2019 թվականի դեկտեմբերին «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետում հայտնաբերվել է «սուբուտեքս» տեսակի 516 հատ դեղահաբ՝ խառնված կոնֆետների հետ, որոնք եղել են Ռուսաստանից ժամանած մարդատար տրանսպորտային միջոցում:

Վարդանյանի խոսքով՝ 2019 թվականի վիճակագրությունը փաստում է, որ մաքսային ծառայության կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումներով ներմուծված դեղամիջոցներ են, որոնց մեջ բավականին մեծ թիվ են կազմում ոչ հանցավոր նպատակներով դեղերի տեղափոխումը: Սակայն պաշտոնյան շեշտեց՝ օրենսդրությամբ չի թույլատրվում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից դեղերի տեղափոխումը, իսկ այդ դեղերի պարունակության մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի հայտնաբերման դեպքում սկսվում է քրեական վարույթ: Նման իրավիճակներից խուսափելու համար ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին` զերծ մնալ փոստային առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց կամ ստանալուց:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА