o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՏԱԿԵՐԳՈՒ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԸ

24.01.2020 18:25 ՄՇԱԿՈՒՅԹ
ԿԱՏԱԿԵՐԳՈՒ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԸ

Օրերս հայ անվանի կոմպոզիտոր եւ դաշնակահար, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ կդառնար 99 տարեկան: Բաբաջանյանի ողջ կյանքը հումորով համեմված սիրո յուրահատուկ պատմություն է եղել, որն աշխարհով մեկ տարածվել է նրա ստեղծագործությունների ու երաժշտության միջոցով: Նրան հենց ծննդյան օրվանից սկսած հետապնդել է հումորը:

Առնո Բաբաջանյանի վերջին հարցազրույցը (տեսանյութ)

 

ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՓՈԽԵԼ ԵՆ ԼԵՆԻՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Մեծ կոմպոզիտորը լույս աշխարհ է եկել 1921 թվականի հունվարի 21-ին, սակայն տարեդարձը ստիպված է եղել տոնելու հաջորդ օրը` հունվարի 22-ին: Իրականում, դա եղել է հոր` մաթեմատիկայի ուսուցիչ Հարություն Բաբաջանյանի կամքը: Իհարկե, նրա ուրախությանը չափ ու սահման չի եղել, որ արու զավակ է ունեցել, բայց 3 տարի անց, հենց նույն օրը, մահացել է Վլադիմիր Լենինը, ու երկրում սուգ է հայտարարվել: Այդ ժամանակ Բաբաջանյանի մաթեմատիկ հայրը վճռել է, փաստաթղթերով փոխել որդու ծննդյան օրը, որպեսզի ողջ կյանքում նա ստիպված չլինի ամեն անգամ ծննդյան օրը նշել ծածուկ, ըստ նրա հաշվարկների, սովետն անմահ էր, եւ հետո անհնար էր տոն կազմակերպել, երբ ողջ երկիրը սգում էր առաջնորդի մահը: Այ, իսկ տոն կազմակերպել Առնո Բաբաջանյանը շատ է սիրել, նրա ժամանակակիցներն ասում են, որ օժտված էր կյանքից անկեղծորեն ուրախանալու հատկությամբ: Աշխատանքային օրերին առանց ձեւականությունների տոներ է կազմակերպել եւ հրավիրել ցանկացած մարդու, ով դեմ չի եղել այդ խրախճանքին մասնակցելուն:

​​​​​​​Հայտնի են լավագույն մարզային պարախմբերի անունները (Տեսանյութ)

ԱՊԱԳԱ ՄԵԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՕՐՀՆԵԼ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Թեպետ, Բաբաջանյանների ընտանիքում երաժիշտներ չեն եղել, միայն երբեմն հայրն է սիրողական մակարդակով ֆլեյտա նվագել, բայց կոմպոզիտորը մանկուց է օժտված եղել երաժշտական տաղանդով: Արդեն 3 տարեկանում փոքրիկ Առնոն նվագել է հին հարմոնիկայի վրա, իսկ 9 տարեկանում գրել է «Պիոներական մարշը»` իր առաջին ստեղծագործությունը: Այդ ընթացքում, մանկապարտեզի հանդեսներից մեկի ժամանակ փոքրիկ Առնոյի կյանքում ճակատագրական հանդիպում է տեղի ունենում: Հանդեսին հյուր է գնում աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն ու նկատում ապագա կոմպոզիտորին, որը երգում էր եւ ինքն իրեն ծափով չափ տալիս: Խաչատրյանը նախ ապշում է հրաշամանուկի տաղանդով, ապա արտաքին տվյալներով` ձեռքի մեծ դաստակներ, անհավատալի մեծության քիթ... Խաչատրյանն, արձագանքում է. «Նա ընտրյալ է»: Հենց այդ ժամանակ էլ Խաչատրյանն «օրհնում» է ապագա մեծ կոմպոզիտորի ճանապարհն ու ասում. «Դու պետք է անպայման զբաղվես երաժշտությամբ», իսկ ծնողներին հորդորում` լրջորեն զբաղվել փոքրիկի երաժշտական կրթությամբ: Ինչն էլ, իհարկե, ծնողներն անում են եւ արդեն 1933 թվականին երիտասարդ երաժիշտների հանրապետական մրցույթում նա ստանում է իր առաջին մրցանակը` գերազանց կատարելով  Բեթհովենի 4-րդ սոնատը:

«Մշակույթի նախարարությունը ԿԳՆ-ի ենթակայության տակ դառնալու է աղքատ ազգականի կերպար»

 

ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԷՐ ԵՐԵՎԱՆԻՆ

Բաբաջանյանը անձնվիրաբար սիրահարված էր Երեւանին, ասում են նա Երեւանը համարել է աշխարհի լավագույն վայրը եւ անգամ հայրենիքից հեռու բնակվելով, երբեք չի կտրել կապը: Նա ամեն ամառ եկել է Հայաստան: Ասում են, որ Բաբաջանյանը սիրում էր կրկնել, որ ապրում է Երեւանում, բայց բնակվում` Մոսկվայում: Նա իր մոսկովյան բոլոր ընկերներին եւ գործընկերներին հրավիրել է Հայաստան` հիանալու արեւի եւ քարերի երկրով: Իսկ յուրաքանչյուր այցելությունը վերածել է վիթխարի տոնի` էքսկուրսիաներով եւ հյուրասիրությամբ:

Այսօր լրանում է աշխարհահռչակ հայ մեծ կոմպոզիտոր, երաժշտական արվեստի նվիրյալ, լեգենդ Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցը

 

«ԳՆԱՆՔ ԱՌՆՈՅԻՆ ԿԱԽԵՆՔ...»

Բաբաջանյանն իր գոյությունն առանց կատակների չէր պատկերացնում: Նրա կատակների մասին լեգենդներ են հյուսել, ըստ որում` նա դա անում էր բարցարձակապես առանց չարության նշույլի: Նրա հայրը շատ նման էր Նիկիտա Խրուշչովին: Առնոն դրանից բազմիցս օգտվել է` կատակելով իր մոսկովյան ընկերների հետ: Մեջքն ուղղելու համար բժիշկը նրան խորհուրդ է տվել ձգվել-կախվելու վարժություններ անել, որը հետո իսկական ծեսի է վերածվել` «գնանք Առնոյին կախենք» անվանումով: Նա անձամբ սիրում էր ասել. «Գնանք ինձ կախելու»,- բայց հետո պատվիրում էր. «չմոռանաք հա՜, որ կես ժամ հետո գաք ինձ հանեք, թե չէ` իսկականից կկախվեմ»:

«Ապագան կառուցելու համար՝ պետք է շատ զգույշ լինել». Ռուզան Ասատրյան (Տեսանյութ)

Նույնիսկ իր ժամանակների մասին կատակել է. «Շոպենի կամ Ռախմանինովի ժամանակներում ավելի հեշտ էր. ժողովներ չէին անցկացվում, նարդի եւ շախմատ չէին խաղում, եւ կյանքն այդքան էլ հետաքրքիր չէր: Այսօր նույնիսկ չգիտես երաժշտություն գրես, թե ապրես»:

Բաբաջանյանը խոստովանել է, որ կուզենար կատակերգու լիներ. «Եթե կոմպոզիտոր չլինեի, հավանաբար, բեմում կխաղայի, կատակերգու կլինեի: Կարծում եմ` ես գրոտեսկային կերպար կլինեի»:

«Հայաստանում մենահամերգ ունենալն ինձ համար փափագ է մնում»

ԻՆՉՊԵՍ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀԻՆ ԳՐԱՎԵՑ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՍԻՐՏԸ

Առնո Բաբաջանյանն իր ապագա կնոջն առաջին անգամ հանդիպել է 1945 թվականին: Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող Թերեզա Հովհաննիսյանը նրա համերգից հետո մոտեցել է Առնոյին եւ հիացած ասել, որ աստվածային էր նվագում: Հենց նրան էլ վիճակված էր դառնալ մեծ կոմպոզիտորի կյանքում գլխավոր կինը: Այս հանդիպումը նրա կյանքն արմատապես փոխել է. նրան դաշնակահարուհու մեծ ապագա էին կանխորոշել, սակայն Թերեզան որոշել է իրեն նվիրել սիրելի ամուսնուն` Առնոյին: Նա ամուսնուն ուղեկցել էր ամենուր: Իսկ երբ հիվանդացել է, կինը մշտապես հետն է վերցրել առաջին օգնության ցուցաբերման հավաքածուն: Նույնիսկ հիվանդանոցում բուժվելու ժամանակ, ամուսնուն օգնել է բժիշկներից գաղտնի համերգի կամ հեռուստանկարահանումների գնալ: Ըստ նրա, անհնար է եղել մերժել ամբողջ շրջապատի համար նախկին ուրախ Առնոն մնալու եւ կենսուրախ երաժշտություն գրելու նրա ցանկությունը:

Կոբզոնը առաջին տիկնոջը խոստացավ հաջորդ այցին միասին երգել

ՀԱՅԵՐԵՆ ՉԽՈՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐԴՈՒՆ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՊՏԱԿԵԼ

Ապրելով Մոսկվայում` կոմպոզիտորն իր արմատների մասին երբեք չի մոռացել, ինչն իր մտերիմներին էլ թույլ չէր տվել: Նա անչափ նրբանկատ է եղել ազգային պատկանելությանը վերաբերող հարցերում: Ժամանակակիցները պատմում են, որ հետեւում էր հայկական բոլոր ավանդույթներին եւ որդուց` Արայից պահանջում էր իր մտքերը միայն մայրենի լեզվով շարադրել: Չլսելու դեպքում որդուն կարող էր մի ապտակ հասցնել, քանի որ նա դաստիարակության հարցում խիստ էր: Երբ Մոսկվայում 4 տարեկան Արայիկին հարցրել են` ինչ ազգության է պատկանում, երեխան պատասխանել է, որ հրեա է, քանի որ ոչ մի ազգության մասին պատկերացում չուներ, իսկ մոսկովյան շենքի բնակիչները հիմնականում հրեաներ էին: Դրանից հետո Արան հոր կողմից ստանում է հերթական ապտակը եւ մեկընդմիշտ հիշում, որ ինքը հայ է: Հայերենով շփվելու խնդիրն առանձնապես հրատապ է դառնում, երբ ընտանիքով բնակության են տեղափոխվում Մոսկվա: Այդ ժամանակ որդին ստիպված է լինում հայերեն խոսքը կրկնապատկված գործածել Հայաստանում ամառային արձակուրդներն անցկացնելիս: Բաբաջանյանն անգամ վիրավորել է երեւանցի երեխաների ծնողներին, որոնք իր որդու հետ հայերեն չեն շփվել:

Զարեհ Թևան .«Կհանդիպենք Երևանում»

ԻՆՉՊԵՍ ՔՈՉԻՆՅԱՆԸ 30 ՏԱՐՈՎ ԵՐԿԱՐԱՑՐԵՑ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ

Բոլորի կենսուրախ Առնոյին 32 տարեկանում բժիշկները սպիտակարյունություն են ախտորոշում: Սկզբում ազգականները վախենում են նրան խոստովանել եւ թաքցնում են: Բայց երբ Բաբաջանյանն իմանում է ճշմարտությունը, վրդովմունքն անսահման է լինում: 1960-ական թվականների վերջին խորհրդային կառավարությունը ֆրանսիական բժշկության պայծառ դեմքերից մեկին հրավիրում է կուսակցական գործիչ Ալեքսեյ Կոսիգինի հիվանդ կնոջ մոտ: Երբ այս մասին հայտնի է դառնում Բաբաջանյանի մտերիմ ընկերներից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանին, նա անմիջապես դիմում է Հայաստանի ԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին: Նա էլ զանգահարել է Մոսկվա եւ խնդրել, որ եկած բժիշկը Առնոյին էլ զննի: Նրան հայտնել են, որ բժիշկը մեկ խորհրդատվության համար 2000 դոլար է վերցնում: Քոչինյանն առանց մեկ վայրկյան իսկ տատանվելու պատասխանել է, որ իրենք Բաբաջանյանի համար պատրաստ են միլիոն էլ վճարել: Արդյունքում` նշանակված բուժման շնորհիվ Առնո Բաբաջանյանը յուրահատուկ ռեկորդ է սահմանում: Նման ծանր ախտորոշմամբ ապրում է 30 տարի:

«Բանակում հայրենասիրական լավ քայլերգեր չկան»

 

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ» ՖԻԼՄԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾԵԼ Է «ՍԱԴՐԱՆՔԻ» ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Բաբաջանյանը դաշնակահարի ու կոմպոզիտորի բնածին տաղանդ ուներ: Բոլորին ցույց էր տալիս իր ստեղծագործությունները եւ պատանու պես սպասում էր, թե ինչ կարծիք է լսելու, բայց միշտ յուրովի էր վարվում: Ասում են, որ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմն այն սակավաթիվ ֆիլմերից է եղել, որի ստեղծմանը մասնակցել է Բաբաջանյանը: Նույնիսկ, փաստում են, որ նա համաձայնում է այս ֆիլմի համար երաժշտություն գրել այն պատճառով, որ գլխավոր հերոսի դերակատարման համար ընտրել էին իր որդուն` Արա Բաբաջանյանին: Կեսկատակ-կեսլուրջ պայման էին դրել կոմպոզիտորի առաջ, թե Արան անմիջապես կզրկվի դերից, եթե հայրը, այլ նախագծերով զբաղված, հրաժարվի օգնել ֆիլմին երաժշտական հարցում: Այս «սադրանքի» արդյունքում էլ ստեղծվում է մի անզուգական կատակերգություն, որն իր հաջողության մեծ բաժինը վաստակում է` շնորհիվ ֆիլմի հիմքում ընկած բաբաջանյանական մեղեդիների: Երբ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի պրեմիերայից հետո Բաբաջանյանին հարցրել են. «Առնո, ինչպե՞ս ես գտել այդ ռուսական երգը»,- նա լուրջ դեմքով ասել է. «Տանը, դաշնամուրի մոտ նստած»:

Սոնա Ռուբենյանը Առնո Բաբաջանյանի 95- ամյակին նվիրված համերգին ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА