o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆ. «ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՆ ԱՅՍՕՐ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ԱՆՀՈՒՅՍ Է»

25.01.2020 20:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆ. «ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՆ ԱՅՍՕՐ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ԱՆՀՈՒՅՍ Է»

Սպանդանոցների թեման մի որոշ ժամանակով թեեւ հետաձգվեց, սակայն դժվար չէ ենթադրել, որ տարվա կեսերին այն նորից է «պայթելու»: Բանն այն է, որ թեեւ Փաշինյանը խոսում է մինչ այդ սպանդանոցային ցանց ունենալու մասին, սակայն հիմնական խնդիրը դա չէ: Սպանդանոց կոչվածն արդեն իսկ, եթե անգամ ամեն գյուղում լինի, զգալի ֆինանսական հարված է դառնալու անասնապահի համար՝ դրանից բխող դժգոհություններով հանդերձ:

​​​​​​​«Գյուղատնտեսությունը 4 տոկոսով անկում է ապրել» (Տեսանյութ)

 

«ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՍԵՎԱՆԻՑ ԿՐԿԻՆ ՋՐԱՌԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՆԱ»

Որքանո՞վ են գյուղացիների բողոքները` սպանդանոցների ներդրման հետ կապված, արդարացի, եւ առհասարակ ինչպիսի՞ն այսօրվա մեր գյուղատնտեսության վիճակը: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՑ, ով նախ անդրադարձավ ներկայիս գյուղատնտեսության վիճակին.

- ՀՀ գյուղատնտեսության վիճակն այսօր, մեղմ ասած, անհույս է: Այսօրվա վիճակով մենք ունենք աշնանացանի խնդիր. ձյան տեղումներ չլինելու հետեւանքով ունենք արմատների արտամղում, որի հետեւանքով վնասվել է աշնանացանը: Այս պահին, ճիշտ է, կարծես թե, ձյան որոշ շերտի հետեւանքով մի քիչ բարվոքվել է վիճակը, բայց դեռ վտանգ կա: Վտանգներ կան նաեւ, որ հնարավոր է՝ գարնանը ջրամաբարները չլցվեն, բայց հույս ունենանք, որ ամեն դեպքում դեռ տեղումներ կլինեն առաջիկայում: Մինչեւ մարտ ամիս կարեւոր է, որ գոնե մի քանի առատ տեղումներ ունենանք: Տեսնենք, ինչպես ասում են` Աստծո հույսին: Թե չէ, հնարավոր է՝ Սեւանից կրկին ջրառի անհրաժեշտություն առաջանա:

Գյուղատնտեսությունը շուրջ 5 տոկոս անկում է գրանցել հենց 2019 թվականին. Իշխանության լավատեսությունը կիսելու որեւէ հիմք չունեմ

 

«ՄԻ ՀԻՄԱՐԻՆ ՀԱՆՈՒՄ ԵՆ, ՓՈԽԱՐԻՆՈՒՄ` ՄԵԿ ԱՅԼ ՀԻՄԱՐՈՎ»

- Այս պահին փաստորեն կա՞ նման մտավախություն:

- Այս պահին, այո, թեեւ Արփա-Սեւանը աշխատում է, ջրի քանակը ավելացել է: Այնպես որ, ոռոգման համակարգի խնդիրներ եւս կառաջանան, եթե տեղումներ չլինեն: Պետք է հէկ-երի խնդիրը լուծեն, թե չէ, Էսօրվա իշխանություններից ով է բան հասկանում առհասարակ: Իբր, իրենց արեւին, նույն գյուղատնտեսության ոլորտում կադրերի փոփոխություններ են անում: Բայց փոփոխություններ անելուց հետո պետք է բերել հմուտ, բանիմաց, գյուղատնտեսության ողնուծուծը իմացող մասնագետների: Իսկ այսօր, այսօրվա իշխանությունները մի հիմարին հանում են, փոխարինում` մեկ այլ հիմարով: Իսկ այս ձեւով երկիր չի կառուցվի, գնալով ունեցածն էլ ենք քանդում: Տեսեք, Լեհաստանի նման երկրի մեծ հաջողությունն այն էր, որ ղեկավարներն ի վերջո հասկացան, որ տնտեսությունը պետք է վստահեն մասնագետներին: Մինչեւ չլինի քաղաքական որոշում, որ երկիրը, տնտեսությունը պետք է մասնագետները ոտքի կանգնեցնեն, մեր երկիրը առաջ չի գնա: Էսօր ինչ են անում. քայլոններին պաշտոններ են բաժանում, ինչի արդյունքում քայլելով հետ կգնանք:

«ՀԵՐԻՔ ՉԻ՞ ԳՅՈՒՂԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՓՈՂ ԼՎԱՆԱՔ»

 

«ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԷԼ ԳՐՊԱՆ ՄՏՆԵԼՈՒ ՄԻ ՁԵՎ Է»

- Պարոն Բերբերյան, ինչ կասեք սպանդանոցների ներդրման համար փողոց դուրս եկած, բողոքներ իրականացնող գյուղացիների բարձրաձայնած խնդիրների մասին: Որքանո՞վ է արդարացված այդ դժգոհությունը:

- Արդարացված է միանշանակ, որովհետեւ ուզում են ստեղծել մի անհասկանալի օղակ: Ինչպիսի՞ վիճակում է, օրինակ, այսօր ՋՕ համակարգը, որը թելադրում է իր գները եւ թալանում գյուղացուն: Նույնը ուզում են սպանդանոցների հետ կապված անեն, մի քանի սպանդանոցատերեր իրար ձայն ձայնի կտան, կորոշեն, թե ինչ գնով մորթ կազմակերպեն: Այսինքն` սպանդանոցների ներդրումն էլ գրպան մտնելու մի ձեւ է: Ուզում եմ՝ էս կառավարությունը ի վերջո հասկանա, որ մենք շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան սպանդանոցները: Հասարակ կարտոֆիլը ի՞նչ է, որ մենք սկսել ենք ներմուծել, այն դեպքում, երբ ժամանակին մենք էինք մեծ քանակությամբ արտահանում: Եթե մենք մեկ տարի առաջ 50-54 հազար տոննա կարտոֆիլ էինք արտահանում, այս տարի ներմուծող ենք դառել, սա շատ ցավալի փաստ է: Ա՛յ, սրա ու գյուղատնտեսության առաջ ծառացած մի շարք այլ առաջնային խնդիրների մասին թող խոսեն այսօրվա իշխանավորները, թե չէ` սպանդանոց, էս, էն: Գործ արեք, գործ, ընկերներ:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԱՉՔԻ ԱՌԱՋ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА