o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՇՈՈՒ» ԷՐ, ՈՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՏԵՂԾԵԼ»

24.01.2020 20:20 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՇՈՈՒ» ԷՐ, ՈՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՏԵՂԾԵԼ»

Օրը ցերեկով երեկ արտառոց դեպք տեղի ունեցավ «Էրեբունի պլազա» հյուրանոցում, որտեղ գտնվում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: Զինված անձը ներխուժել էր հյուրանոց եւ կրակոցներ արձակել: Անգամ մամուլում լուրեր տարածվեցին, թե ներսում պատանդներ կան: Արդյունքում ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բանակցեց զինված անձի հետ, եւ ո՛չ ավել, ո՛չ պակաս նրան ոստիկանապետի ծառայողական մեքենայով ուղեկցեցին ոստիկանություն: Տեղի ունեցածի մասին «Իրավունքը» զրուցեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«Ոչ միայն ազգային անվտանգության, այլ բոլորիս թերացումն է». Վարդան Վարդանյան

 

«ԿԱՍԿԱԾԵԼԻ Է, ՈՐ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՔՆՔՇԱՆՔՈՎ ԷԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ»

Պարոն Հարությունյան, բավական տարօրինակ էր տեղի ունեցածը, հատկապես, որ այդ շենքում էր գտնվում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը: Հետաքրքիր է Ձեր դիտարկումները:

Իհարկե, ոստիկաններն այս ուղղությամբ ասելիք ունեն, բայց մի քիչ շատ զավեշտալի էր, որ ոստիկանապետն էր ուղեկցում եւ նստեցնում մեքենա այդ երիտասարդին` այն էլ առանց ձեռնաշղթաների: Ընդ որում` այն դեպքում, երբ բոլորս ենք տեսել, թե ինչպես ընդամենը դատավոր Աննա Դանիբեկյանին վնգստալու հետ կապված հարց տալու համար, երկու երիտասարդի ձեռնաշղթաներով տարան: Մինչդեռ այս դեպքում գործ ունեինք մի մարդու հետ, որը դեռեւս չպարզված հանգամանքներում ինչ-որ իմաստով ահաբեկիչ էր: Նա, ի վերջո, կոնկրետ նպատակով է սա արել: Այդուհանդերձ, կարելի է ասել, որ սա «շոու էր»` ուղղակի վախի մթնոլորտ ստեղծելու, նաեւ կասեի` իմ տպավորությամբ` Քոչարյանի աջակիցներին սպառնալու համար:

«Շատ կուզենայի չհավատալ, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են». Հ. Գալստյան (տեսանյութ)

Ինչո՞ւ եք այդպես կարծում:

Որովհետեւ, եթե այդ մարդն ինչ-որ խնդիր ուներ, ապա այդպես խնդիրներ չեն լուծվում: Տպավորություն էր, որ ավելի շատ պետք էր, որպեսզի ցուցադրաբար գործողություն արվեր: Ինչպես Նիկոլ Փաշինյանի ասֆալտին փռելն էր, պատին ծեփելն էր, սա էլ, այսպես ասած, նույն սերիալից է: Իհարկե, կրկնում եմ` ամեն ինչ կպարզվի ոստիկանության միջոցով: Բայց մի քիչ կասկածելի էր, որ շատ քնքշանքով էին ոստիկանները վերաբերվում այդ երիտասարդին:

Կինոռեժիսորը փակագծեր է բացում. Ովքեր են այն ստվերային իշխանությունները, որ կառավարում են հայկական կինոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԱԹՈՌԸ ՏԱԿԻՑ ԳՆՈՒՄ Է»

Եթե սա «շոու» էր, ապա, ըստ Ձեզ, ո՞ւմ էր այն ձեռնտու:

Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ աթոռը տակից գնում է: Հասարակության տարբեր խմբեր արդեն, ինչպես ասում են, համարելով, որ բոլոր ճանապարհներն անցնում են կառավարության մոտով, գալիս են այդտեղ եւ իրենց խնդիրներն են բարձրացնում: Իսկ անկախ ամեն ինչից, Ն. Փաշինյանը հասկանում է, որ Ռոբերտ Քոչարյանը` լինի բանտում, թե ազատության մեջ, կուտակման կետ է լինելու ընդդիմադիր բոլոր ուժերի համար, որովհետեւ այսօր մենք հասկանում ենք, որ ուժեղ ձեռք է պետք: Այստեղ նաեւ խնդիրն այն է լինելու, որ Նիկոլ Փաշինյանի գնալուց հետո` իսկ իր օրերը հաշված են, շատ ավելի լուրջ աշխատանք է սպասվում, որպեսզի ստեղծված վիճակից կարողանանք դուրս գալ` առանց զոհերի: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը մղում է քաղաքացիական պատերազմի: Անցյալ տարվանից, նույնիսկ 2018-ի օգոստոսից սկսած` հասարակության մեջ անջրպետ էր ստեղծվում, եւ թշնամանքի մթնոլորտ տարածվում` այն դեպքում, երբ մենք պատերազմի մեջ ենք: Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանն այդ ձեւով փորձում է իշխանությունը պահել եւ իրականացնել այն ծրագիրը, որի համար իրեն արտաքին ուժերը` նաեւ ներսի ուժերի աջակցությամբ, բերել են իշխանության: Իսկ նպատակն այն է, որպեսզի ռուսական բազաներն այստեղից հանեն, Իրանի սահմանը փակեն եւ Արցախի հարցը լուծեն` ըստ Բոլթոնի պլանի: Իսկ նրանք, ովքեր խանգարում են իրեն, կա՛մ բանտում են, կա՛մ համենայնդեպս, ճնշման տակ են:

«Եթե այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակը Նիկոլ Փաշինյանն է` ինքն էլ պետք է հեռանա»

 

«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է` ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՈՎ է ԶԲԱՂՎԱԾ»

Կարելի՞ է ասել, որ երկրում առհասարակ անվտանգության խնդիր կա, եւ իրենց գործում թերանում են ԱԱԾ-ն եւ իրավապահները:

Այսօր անհասկանալի է ազգային անվտանգությունն ինչով է զբաղված, որովհետեւ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ կախված դեպքը նաեւ ինչ-որ տեղ ազգային անվտանգության թերացման հետեւանք էր: Նախկին այդքան բարձր պաշտոնյա Կուտոյանի հեռախոսը շատ հնարավոր է նաեւ, որ այս իշխանությունները կամ ուժայինները լսել են: Համենայնդեպս, երբ իրենց նախկին պետը վերադառնում է արտասահմանից, ազգային անվտանգությունը պետք է այդքան անուշադիր չլիներ: Եվ այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով վախի մթնոլորտ է տիրում: Այս ամենը մարդկանց արդեն ստիպում է, որ շատերն իրենց կարծիքը չհայտնեն: Կամ ազդեն հասարակության այն խմբերի վրա, որոնք շարժվում էին դեպի կառավարության շենքի մոտ: Ինչեւէ, համոզված եմ, որ անկախ ամեն ինչից, քաղաքական ուժերն իրենց մեջ համախմբման ուժ են գտնելու: Նիկոլ Փաշինյանը` որպես Հայաստանի եւ Արցախի անվտանգության թիվ մեկ սպառնալիք, պետք է հեռացվի իշխանությունից: Ու պետք է անել այնպես, որ այդ ամենը լինի անարյուն:

«Մեր ներքին կազմակերպվածությունը բոլոր ապազգային ուժերին ոչ է ասելու». Ռուդիկ Հյուսնունց

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА