o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.01.2020 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեզ շարունակաբար զարմացնում է ԱԽՔ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով լուրջ պաշտոն զբաղեցնելով անլուրջ եւ պետականավնաս բաներ է անում: Այս անգամ էլ նա ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը հողեր հանձնելու մտադրություն ուներ: Դրա առնչությամբ Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը հարցադրում է անում. «Նման անպատասխանատու էժան բամբասանքներով ո՞նց է կարելի հանդես գալ եւ խոսել առանց փաստերի մի մարդու մասին, ով իր գրեթե ողջ կյանքը նվիրել է Արցախի անվտանգությանըԱյս աբսուրդային հայտարարությունները շարունակական գործընթաց են Սերժ Սարգսյանի դեմ դա հասկանալի է, բայց խոսացողը ո՞վ է, խոսացողը գիտի օրինակ ո՞վ է եղել Արցախի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարը, գիտի ո՞վ է եղել Շուշիի ազատագրման ղեկավարներից մեկը եւ պլանը հաստատողը, գիտի ո՞վ է «Իսկանդերը» բերել Հայաստան, ո՞րը ասեմ, բայց մարդիկ գիտեն այդ մարդու անունը եւ ազգանունը, դա եղել է Սերժ Սարգսյանը»: Համաձայն լինելով հանդերձ, մի հարց էլ մենք տանք այդ մազալու ջահելին` լավ, եթե, ասենք, Սերժ Սարգսյանը հանձնում էր այդ 7 շրջանները, ապա ո՞վ ստիպեց «բարեկիրթ» Ալիեւին այդ «նվերը» չընդունել: Այնպես որ, պարոն ԱԽՔ-ը ավելի լավ է թող սեփական ուղեղը հանձնի գիտնականներին, հաստատ ուսումնասիրելու բան կունենան:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք այն անեկդոտը` որ մարմնավաճառուհին պատգամավոր է ընտրվում եւ առաջին իսկ նիստին ամբիոնից դիմում է դահլիճին` «հարգելի գործընկերներ...»: Հիմա հենց այդ իրավիճակը ստեղծվեց ԱԺ-ում, երբ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ առաջարկեց պայքարել ոչ միայն գողերի, այլեւ «երեք տառանոցների» դեմ: Ու թեեւ երեք տառից բաղկացած բազում բառեր կան հայոց լեզվում, ե՛ւ պատգամավոր Արման Բ.-ն, ե՛ւ բազում քայլոներ շատ բուռն արձագանքեցին` միանգամից մատնելով ե՛ւ իրենց, ե՛ւ ԱԺ մեծամասնության «երեք տառանոց» էությունը: Ճիշտ է, իշխող թիմում չորս տառով` ԼԳԲՏ, էլի ահագին մարդիկ կան, այլապես Նիկոլը չէր ասի, որ մեր գյուղերում ու որոշ քաղաքներում ընդհանրապես գույներ չի տեսնում: Դե վառ գույներ մեր բոլոր բնակավայրերում կան, պարզապես մարդը այդտեղ չի հայտնաբերել այդքան սիրելի ծիածանագույնը, ինչը բարեբախտաբար մեր «հետամնաց» գավառներում դեռ երկար ժամանակ ոչ մի քարոզչություն չի կարողանալու ապահովել: Սակայն վերադառնանք խորհրդարանին, եւ այստեղ մնում է համաձայնվել Գեւորգ Պետրոսյանի եւ այն գնահատականին, որ ԱԺ-ում. «Կան մարդիկ, որ «Գինդ» թերթով 3 տարի աշխատանք հայցելուց հետո անգամ մնալու են գործազուրկ, մինչդեռ այսօր ձայնները տաք տեղից է գալիս»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ «թագավորի աղջիկ» ՄԱՐԻԱՄԻԿԸ կարծես թե արդեն լրիվ ապշեցուցիչ բաներ է անում, վիրավորելով իր հոր տարիքի մարդկանց: Մեր աղբյուրի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը շուտ բռնկվող եւ կոնֆլիկտային անձնավորություն է: Վերջին օրերին` Մարիամ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռահար կոնֆլիկտը եւս այդ ամենն ապացուցեց: Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում, Մարիամ Փաշինյանն այս անգամ կոնֆլիկտ է ունեցել, հոր` Նիկոլ Փաշինյանի թիկնազորի աշխատակիցներից մեկի հետ: Մեր աղբյուրի պնդմամդ` Մարիամ Փաշինյանը վիրավորել է աշխատակցին, բղավել վրան եւ հեռացել: Իսկ վերոնշյալ աշխատակիցը իրենից բավականին տարիքով մեծ է: Իսկ թե ինչն է եղել պատճառը, մեր աղբյուրը նշում է, որ Մարիամը պարզապես շուտ է բռնկվում եւ հնարավոր է անգամ մի թեթեւ բանիցԴե ինչ ասես, եթե ամբողջ հանրությանն է փորձում Ֆեյսբուքում դասեր տալ, թե ինչպես ապրեն, թիկնապահներն ո՞վ են, որ չվիրավորի:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА