o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեզվի կոմիտեն հորդորում է` օգտվել օտար բառերի հայերեն համարժեքներից

24.01.2020 17:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լեզվի կոմիտեն հորդորում է` օգտվել օտար բառերի հայերեն համարժեքներից

ՀՀ Լեզվի կոմիտեն հորդորում է  օգտվել հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից եւ ներկայացնում մի շարք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը՝ հորդորելով վերջիններիս տալ նախապատվությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր, թե՛ պաշտոնական և թե՛ առօրյա խոսքում։

Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն. դպրոցը դիմել է պատկան մարմիններին

 

1.       ագենտ - գործակալ

2.       դիսիդենտ - այլախոհ

3.       էգոիստ - եսասեր, եսամոլ

4.       էքսցենտրիկ – 1. արտասովոր, արտառոց, տարօրինակ, 2. (տեխ.) արտակենտրոնակ

5.       իզոլյացիա – մեկուսացում

6.       լանչ – ճաշ, ճաշի ընդմիջում

7.       լեվըլ - մակարդակ, աստիճան

8.       խիրուրգ – վիրաբույժ

9.       կոմպլիմենտ - հաճոյախոսություն

10.     կոնվերտացիա - փոխարկում

11.     կոնցենտրացիա – 1. համակենտրոնացում, կենտրոնացում, 2խտացում

12.     կուրյոզ – ծիծաղաշարժ, զավեշտալի, զվարճալի

13.     նյուզֆիդ – լրահոս

14.     շարմ - հմայք

15.     ունիվերսալ – համընդհանուր, համապարփակ, բազմաբնույթ, բազմակողմանի

16.     չինովնիկ - աստիճանավոր, պաշտոնավոր

17.     պունկտուալ - ճշտապահ, ճշտակատար

18.     ռեպրեսիա – ճնշում, բռնաճնշում, հալածանք

19.     ռեպրոդուկտիվ – վերարտադրողական

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտու վայրեր այցելությունից

20.     ռեցենզիա - գրախոսություն

21.     սինխրոն – համաժամանակյա, միաժամանակյա

22.     սոլիդար - համերաշխ

23.     սուռոգատ / սուրոգատ – 1. փոխնակ (մայր), 2. փոխարինիչ

24.     սվաստիկա – կեռխաչ / կեռախաչ

25.     վերսիա – 1. տարբերակ, 2. վարկած,  3. մեկնակերպ

26.     տրիո - 1եռյակ, 2եռանվագ, եռերգ

27.     քեշ - կանխիկ, առձեռն

28.     քոֆի բրեյք - սրճադադար (սուրճի ընդմիջում)

29.     ֆիգուր - 1. պատկեր, պատկերաքանդակ, 2. դեմք, կերպար, 3. շախմատի քար

30.     ֆոլոուեր - հետևորդ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА