o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՓԵՍԱՆ ՊԱՇՏՈՆ ԿՍՏԱՆԱ

24.01.2020 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՓԵՍԱՆ ՊԱՇՏՈՆ ԿՍՏԱՆԱ

Մեր հավաստի տեղեկություններով` ՀՀ նախկին զինդատախազ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի փեսան` Անրի Վարդանյանը  կնշանակվի Երեւան քաղաքի Քննչական կոմիտեի քննչական վարչության պետ, մեր աղբյուրի պնդմամբ` վերջինս արդեն փաստացի նշանակվել է: Նշենք, որ Ա. Վարդանյանը Զվարթնոցի մաքսատան պետն է: Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա վերջին պարոն Ջհանգիրյանը դիմել էր վարչական դատարան` պահանջելով առ ոչինչ ճանաչել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` 2008 թվականի փետրվարի 23-ի երկու հրամանները: Պահանջը վերաբերում է Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաեւ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերին: Դե ինչ, ՀՀՇ-ական Ջհանգիրյանի համար ողջ կյանքում կամ փող, կամ յուղոտ պաշտոն լինի, չնայած երկուսը մեկում նրա նմանների համար ավելի նախընտրելի են, իսկ նոր իշխանությունների  պարագայում օգտվում են նաեւ նրա մտերիմները:

Ազգը տրոհելու «լավագույն» ճանապարհը նաեւ այս ընտրություններն են. Գագիկ Գինոսյան

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА