o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որոշ դպրոցներում վերջին զանգին նախատեսված գումարները աստղաբաշխական թվերի են հասնում

24.01.2020 16:33 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Որոշ դպրոցներում վերջին զանգին նախատեսված գումարները աստղաբաշխական թվերի են հասնում

Կրթական խնդիրները Հայաստանում բազմաթիվ են: Ավագ դպրոցներն առավել քան բարձիթողի վիճակում են: Կրթական կարևոր խնդիրներից են հանդիսանում ավագ դպրոցները, որոնք, ըստ դպրոցի մոտ գտնվող ծնողներից մեկի խոսքի՝ իսկական պատուհաս են դարձել մարդկանց գլխին: Չկա համապատասխան ծրագիր, որի պատճառով ավագ դպրոց հասկացողությունն առավել քան երբևէ  բարձիթողի վիճակում է: Ծնողներից մեկն էլ իր խոսքում նշեց, որ ընդամենը մի քանի ամսից մոտենում է վերջին զանգը, և որոշ դպրոցներում վերջին զանգին նախատեսված գումարները աստղաբաշխական թվերի են հասնում: Ինչպես հաջողվեց պարզել՝ կան դպրոցներ, որոնք 70-ից մինչև 100 հազար դրամ են հավաքում վերջին զանգի ծախսերի համար: Այստեղից կարելի է հետևություն անել, որ ավագ դպրոցներն ընդամենը գումարներ մսխելու, երեխաներին և ծնողներին անհարմար վիճակի մեջ դնելու կառույցներ են, ուրիշ ոչինչ: 

Վերջին 20 տարվա լավագույն մարզիչները Գվարդիոլան և Մոուրինյուն են․ Կարագեր

Հայկ Գևորգյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА