o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՄԵՐ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻՆ» ՌԴ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

24.01.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՄԵՐ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻՆ» ՌԴ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Ադրբեջանում կարծես թե բավականին մտահոգված են այն փոփոխություններով, որը տեղի ունեցավ ռուսական կառավարությունում: Ավելի կոնկրետ, մտահոգությունները, որոնք ակտիվորեն տեղափոխվում են լրատվամիջոցներ, հիմնականում վերաբերում են կառավարության ղեկավար նշանակված Միխայիլ Միշուստինի ծագումնաբանության մասին լուրերին:

ԷՐԴՈՂԱՆ.«ՂԱՐԱԲԱՂՆ ԱԴՐԲԵՋԱՆ Է»

ԲԱՔՎՈՒՄ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Այսպես, վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցների ակտիվ քննարկման թեմաներից է ռուսական մամուլում տարածված՝ Միշուստինի ծագումնաբանության մասին լուրերը, մասնավորապես, «Rusarminfo»-ի վերահրապարակած այս տեղեկությունը. «Միշուստինը ծնվել է 1966 թվականին Մոսկվայում եւ մոր կողմից ունի հայկական ծագում: Նշվում է, որ նրա հայկական արմատները մտնում են ժամանակակից Հայաստանում գտնվող փոքր գյուղ, որի հին անունը Միշուստին ազգանունն է: Ասում են, որ նրա արմատները գալիս են Թայչարոխ գյուղից (այժմ Մեղրաձոր): Թայչարոխը թուրքերենից թարգմանվում է որպես «մեկ հողաթափ», իսկ հայերեն այն հնչում է՝ «մի չուստ»: Հավանաբար, Միշուստինի նախնիները Ռուսաստանում ստացել են Միշուստին ազգանունը՝ «չ» ավելի բարեհունչ հնչեղության համար տառը փոխարինելով «շ» տառով»:

«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇՈՈՒ ԷՐ»

Եվ սրան զուգահեռ, նորից օրակարգ է վերադարձել նաեւ ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնին վերանշանակված Սերգեյ Լավրովի ծագումնաբանության մասին խոսակցությունները, այդ թվում՝ նույն «Rusarminfo»-ի հիշեցումը իր ծագման մասին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի դեռ 2005թ.ին արված միակ հրապարակային հայտարարության մասին՝ Երեւանի Սլավոնական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ.

«Ես թբի­լի­սյան ար­մատ­ներ ու­նեմ, որով­հե­տեւ հայրս այն­տե­ղից է, իմ մեջ հայ­կա­կան արյուն է հո­սում...»:

ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԵԳԻՏԻՄԱՑՆԵԼ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ»

Ար­դյուն­քում, ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը, թե­եւ հան­գե­լով եզ­րա­կա­ցու­թյան, որ ռու­սա­կան կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի եւ նույ­նիսկ՝ ղե­կա­վա­րի ծա­գում­նա­բա­նու­թյու­նը հա­զիվ թե կա­րո­ղա­նա էա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ ՌԴ պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան վրա, բայց նա­եւ մին­չեւ իսկ նման կար­ծիք են հայտ­նում. «Հիմ­նա­կա­նում ազ­դե­ցու­թյուն չի ու­նե­նա: Սա­կայն կա­րե­լի է, մաս­նա­վո­րա­պես` ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան հետ կապ­ված բե­րել օրի­նակ­ներ, երբ Լավ­րո­վը, թե­եւ ոչ ցու­ցադ­րա­բար, սա­կայն որո­շա­կի պա­հե­րի որո­շա­կի քայ­լեր է կա­տա­րել, որոնք մե­ծա­պես օգ­նել են Հա­յաս­տա­նին»: Աղ­բյուր­նե­րից մեկն էլ, զար­գաց­նե­լով նույն միտ­քը, հա­սել էր հե­տե­ւյա­լին. «Հա­յե­րը մի հին խոսք ու­նեն՝ «արյու­նը ջուր չի դառ­նա»: Այ­սինքն, ռու­սա­կան էլի­տա­յում տեղ գտած գոր­ծիչ­նե­րը միշտ էլ կա­րող են հի­շել իրենց ծա­գում­նա­բա­նու­թյան մա­սին»: Ճիշտ է, նրանք ՌԴ քա­ղա­քա­ցի­ներ են, առա­ջին պլա­նում պա­հում են ռու­սա­կան շա­հը: Բայց չէ՞ որ նրանք ռու­սա­կան շա­հը կա­րող են տես­նել նա­եւ Հա­յաս­տա­նի հետ ամե­նա­սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նա­լու մեջ, որը նա­եւ Հա­յաս­տա­նի շահն է: Ու հենց նման շահն էլ, որ կա­րող է իր ուղ­ղում­նե­րը մտցնել նա­եւ ար­ցա­խյան խնդրի հետ կապ­ված ռու­սա­կան իշ­խա­նա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի մեջ»: Իսկ այս գնա­հա­տա­կան­նե­րի ամ­փո­փու­մը կա­րե­լի է հա­մա­րել ադր­բե­ջա­նա­կան աղ­բյուր­նե­րից մե­կի այս տե­սա­կե­տը. «Իրա­կա­նու­թյունն այն է, որ Պու­տի­նը շա­րու­նա­կա­բար ամե­նա­ծան­րակ­շիռ շեշ­տադ­րում­ներն է անում հայ­կա­կան ար­մատ­ներ ու­նե­ցող գոր­ծիչ­նե­րի վրա՝ նրանց վստա­հե­լով մին­չեւ իսկ պե­տա­կան ամե­նա­ա­ռանց­քա­յին պաշ­տոն­ներ: Եվ ոչ մի­այն. հա­յե­րը գնա­լով ամ­րապնդ­վող դիր­քեր են ստա­նում նա­եւ ռու­սա­կան լրատ­վա­կան, քա­րոզ­չա­կան, քա­ղա­քա­գի­տա­կան, տնտե­սա­կան, գի­տա­կան եւ այլ ոլորտ­նե­րում, այդ թվում՝ հա­մալ­րե­լով Կրեմ­լում յու­րա­յի­նի հա­մա­րում ու­նե­ցող ան­ձանց շրջա­նա­կը: Նրանք բո­լորն էլ, ան­շուշտ, իրենց հա­մա­րում են ռու­սա­կան քա­ղա­քակր­թու­թյան կրող­ներ: Բայց նա­եւ՝ նրանք հիմ­նա­կա­նում հար­մար առի­թը բաց չեն թող­նում՝ իրենց ծա­գում­նա­բա­նու­թյու­նը հի­շեց­նե­լու մա­սին, ու նա­եւ, մին­չեւ իսկ կեն­ցա­ղա­յին մա­կար­դա­կով այդ ծա­գում­նա­բա­նու­թյան կրող­ներն են՝ լեզ­վից սկսած, մշա­կու­թա­յին ու մին­չեւ իսկ խո­հա­նո­ցա­յին նա­խա­սի­րու­թյուն­նե­րով վեր­ջաց­րած: Եվ հի­մա, ով գի­տի, ինչ պատ­կեր կու­նե­նանք, երբ Պու­տի­նը այդ կար­գի ան­ձան­ցից մե­կին վստա­հեց նա­եւ ՌԴ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի պաշ­տո­նը, պե­տա­կան ամե­նա­ա­ռանց­քա­յին պաշ­տոն­նե­րից մե­կը»:

Ադրբեջանում հետաքննություն է սկսվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների վերաբերյալ

ՍՊԱ­ՍԵ­ԼԻՔ­ՆԵ­ՐԸ ՄԵԾ ՉԵՆ

Ասել, թե Բաք­վում ծա­վալ­վող հի­շա­տակ­ված մտա­հո­գու­թյուն­նե­րի մեջ տրա­մա­բա­նու­թյուն չկա, մի­ամ­տու­թյուն կլի­ներ: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ ադր­բե­ջա­նա­կան աղ­բյուր­նե­րի ներ­կա­յաց­րած տի­պի գոր­ծիչ­նե­րը, այո, ինչ­քան էլ որ իրենց հա­մա­րում են ռու­սա­կան շա­հե­րով առաջ­նորդ­վող­ներ, մի­եւ­նույնն է, նրան­ցից շա­տերն ամե­նա­սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներն ու­նեն նա­եւ հայ­կա­կա­նու­թյան եւ ուղ­ղա­կի­ո­րեն՝ Հա­յաս­տա­նի հետ: Այդ թվում՝ վար­չա­պետ Մի­շուս­տի­նը, որի հետ կապ­ված նա­եւ նման բաց փաս­տե­րի պա­կաս չկա: Օրի­նակ, որ Մի­շուս­տի­նի աշ­խա­տան­քա­յին կա­րի­ե­րա­յի հիմ­քում դրված է գոր­ծա­րար, տնտե­սա­գետ Լե­ւոն Ամ­դի­լյա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ու սերտ բա­րե­կա­մու­թյու­նը: Բա­ցի այդ, որ Մի­շուս­տի­նը մի­ան­գա­մայն սերտ կա­պե­րի մեջ է նա­եւ Ռու­բեն Վար­դա­նյա­նի հետ: Ան­ցած տա­րի նա Հա­յաս­տա­նում էր ռու­սա­կան մե­դի­ա­մագ­նատ Ար­թուր Ջա­նի­բե­կյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ: Վեր­ջա­պես, կան նա­եւ լու­րեր Սամ­վել Կա­րա­պե­տյա­նի թե­ւի հետ ու­նե­ցած Մի­շուս­տի­նի կա­պե­րի մա­սին: Նկա­տենք նա­եւ, որ թվարկ­ված բո­լոր հա­յազ­գի գոր­ծիչ­ներն էլ մշտա­կան կա­պե­րի մեջ են Հա­յաս­տա­նի, նրան­ցից շա­տե­րը՝ նա­եւ հա­յաս­տա­նյան քա­ղա­քա­կան ու տնտե­սա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հետ, եւ առն­վազն մի­ամ­տու­թյուն կլի­ներ են­թադ­րել, որ այդ առն­չու­թյուն­նե­րը գո­նե հա­մակ­րանք-հա­կակ­րան­քի կամ թե­կու­զեւ՝ հե­տաքրքր­վա­ծու­թյան առու­մով ինչ-որ չա­փով Մի­շուս­տի­նին փո­խանց­ված չլի­նե­ին: Ընդ որում, եր­կու հիմ­նա­կան ուղղ­վա­ծու­թյամբ: Նախ, զուտ ՀՀ-ի ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի եւ ՌԴ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սով, եւ երկ­րոր­դը՝ Ար­ցա­խի: Եվ ահա ներ­կա­յումս, երբ Մի­շուս­տի­նը վար­չա­պե­տի պաշ­տո­նին է, ինչ խոսք, նրա հա­մար հի­շա­տակ­ված այդ նախ­նա­կան հե­տաքրք­րու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նի նկատ­մամբ, նա­եւ գործ­նա­կան հար­թու­թյուն են տե­ղա­փոխ­վում: Այ­սինքն նա հի­մա, Պու­տի­նից եւ Լավ­րո­վից զատ, որ­պես վար­չա­պետ (բ­նա­կա­նա­բար, նույն ընդ­հան­րա­կան ՌԴ պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան շրջա­նակ­նե­րու­մ), նա­եւ իր գործ­նա­կան մո­տե­ցում­նե­րը պետք է կա­ռու­ցի հի­շա­տակ­ված եր­կու ուղ­ղու­թյուն­նե­րով՝ ՀՀ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի եւ Ար­ցա­խի: Առա­ջին հար­ցի հետ կապ­ված կա նման տպա­վո­րու­թյուն: Նախ ֆիք­սենք, որ Մի­շուս­տի­նի հիմ­նա­կան առն­չու­թյուն­նե­րը եղել են հա­յազ­գի այն ռու­սաս­տա­նյան գոր­ծա­րար­նե­րի հետ, որոնք, թե­եւ որո­շա­կի փո­խա­դարձ հա­կա­սու­թյուն­նե­րի, շատ ավե­լի սերտ եւ գործ­նա­կան կա­պե­րի մեջ էին հա­յաս­տա­նյան նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ: Իսկ ահա նո­րե­րով, մեղմ ասած, հիմ­նա­կա­նում հի­աց­մունք չեն դրսե­ւո­րել, էլ չա­սած, որ ոմանք ու­նեն լուրջ հա­կա­սու­թյուն­ներ, խնդիր­ներ, այդ թվում՝ «հե­ղա­փո­խու­թյան» օրե­րից եկող: Ի վեր­ջո, փաստն այն է, որ եթե, ասենք, Ռու­բեն Վար­դա­նյա­նը «հե­ղա­փո­խա­կան» ժա­մա­նակ­նե­րում հա­մե­մա­տա­բար լո­յալ վե­րա­բեր­մունք ու­ներ Փա­շի­նյա­նի նկատ­մամբ, բայց ըն­թաց­քում բա­նը հա­սավ մին­չեւ ռու­սա­հայ գոր­ծա­րար­նե­րի հետ վար­չա­պե­տի հան­դիպ­ման ժա­մա­նակ Վար­դա­նյան-Փա­շի­նյան սուր բախ­ման մա­կար­դա­կի: Եվ այն, որ ռու­սա­հա­յու­թյան ներդ­րում­նե­րը Հա­յաս­տա­նում հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն մո­տե­նում են զրո­յա­կան մա­կար­դա­կին, այդ ընդ­հան­րա­կան վե­րա­բեր­մուն­քի ամե­նա­լավ ին­դի­կա­տորն է: Սրան գու­մա­րենք նա­եւ այն, որ ռու­սա­կան պաշ­տո­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն էլ իր հեր­թին մեր «հե­ղա­փո­խա­կան­նե­րով» հրճվան­քից իրեն չի կո­տո­րում: Բնա­կա­նա­բար, հաշ­վի առ­նե­լով, որ հա­յաս­տա­նյան իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում տեղ են գտել նա­եւ տա­րաբ­նույթ սո­րո­սա­ծին­ներ, որոնց ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը դի­տար­կում է` որ­պես բա­ցա­հայտ թշնա­մա­կան: Այ­սինքն, կա­րե­լի է են­թադ­րել, որ մի­ան­գա­մից եր­կու ուղ­ղու­թյուն­նե­րից էլ՝ հայ­կա­կան կա­պե­րից եւ ռու­սա­կան պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նից ՌԴ նոր վար­չա­պե­տին փո­խանց­վել են մո­տա­վո­րա­պես այդ կար­գի տրա­մադ­րու­թյուն­ներ: Ընդ որում, այս առու­մով դեռ հարց է՝ ռու­սա­կան վար­չա­պետ­նե­րից ո՞վ էր ավե­լի նա­խընտ­րե­լի հա­յաս­տա­նյան գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին, եր­բեմն որո­շա­կի լի­բե­րալ հա­կում­ներ դրսե­ւո­րող եւ Արեւ­մուտ­քում շատ ավե­լի ըն­դու­նե­լի հա­մար­վող Մեդ­վե՞դե­ւը, թե՞ Մի­շուս­տի­նը, որին կա­րող են փո­խանց­ված լի­նել նա­եւ ռու­սա­հայ գոր­ծա­րա­րու­թյան կող­մից մեր «հե­ղա­փո­խա­կան­նե­րի» նկատ­մամբ ու­նե­ցած բո­լոր նե­գա­տիվ գնա­հա­տա­կան­նե­րը: Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խին, ապա այս հար­ցում էլ պատ­կե­րը պետք է որ մո­տա­վո­րա­պես նույ­նը լի­նի: Մի­շուս­տի­նը, ինչ խոսք, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում որո­շա­կի ազ­դակ­ներ ստա­ցել է եւ հա­զիվ թե իր մո­տե­ցում­նե­րը չու­նե­նա այս ուղ­ղու­թյամբ: Սա­կայն նա էլի առաջ­նա­յին կեր­պով ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան կրողն է: Իսկ այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, չմո­ռա­նանք, նա­խա­տե­սում է նա­եւ Ադր­բե­ջա­նի հետ տնտե­սա­կան ամե­նա­սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ, եւ, բնա­կա­նա­բար, հենց դա էլ վար­չա­պե­տի հիմ­նա­կան խնդիրն է: Վեր­ջա­պես, ար­ցա­խյան թե­ման ՌԴ նա­խա­գա­հի եւ ԱԳ նա­խա­րա­րի գոր­ծա­ռույ­թա­յին ուղ­ղու­թյուն­նե­րից է, եւ այս­տեղ տեխ­նոկ­րատ վար­չա­պե­տի հա­մա­րում ու­նե­ցող Մի­շուս­տինն առանձ­նա­պես դեր չու­նի էլ: Իհար­կե, կա­րող է պետք եղած պա­հին մեկ-եր­կու խոս­քով, մեկ-եր­կու գնա­հա­տա­կան­նե­րով ինչ-որ պատ­կեր փո­խել, բայց ոչ ավե­լին: Մի խոս­քով, ադր­բե­ջա­նա­կան մտա­հո­գու­թյուն­նե­րը մի­գու­ցե ան­տե­ղի են, Մի­շուս­տի­նի նշա­նա­կու­մը, մաս­նա­վո­րա­պես` ար­ցա­խյան գոր­ծըն­թա­ցի հետ կապ­ված, հա­զիվ թե ինչ-որ լուրջ տե­ղա­շարժ առա­ջաց­նի: Բայց նա­եւ այն, որ Պու­տինն իրոք գնա­լով ընդգծ­ված կեր­պով է շեշ­տադ­րում­ներ անում թե­կու­զեւ հրա­պա­րա­կավ ի ցույց չդրվող, սա­կայն մեկ է՝ գործ­նա­կա­նում առ­կա հայ­կա­կան ծա­գում­նա­բա­նա­կան ուղ­ղու­թյան վրա, դա էլ է փաստ, այն էլ՝ շատ հե­տաքր­քիր փաստ:

«Զգալի խախտումները մտահոգություններ են առաջացնում». ԵՄ-ն քննադատել է Ադրբեջանում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА