o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ են խոստանում մեր «հեղափոխականներին»` ՌԴ վարչապետի հայկական արմատները

24.01.2020 12:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչ են խոստանում մեր «հեղափոխականներին»` ՌԴ վարչապետի հայկական արմատները

Ադրբեջանում կարծես թե բավականին մտահոգված են այն փոփոխություններով, որը տեղի ունեցավ ռուսական կառավարությունում: Ավելի կոնկրետ, մտահոգությունները, որոնք ակտիվորեն տեղափոխվում են լրատվամիջոցներ, հիմնականում վերաբերում են կառավարության ղեկավար նշանակված Միխայիլ Միշուստինի ծագումնաբանության մասին լուրերին: Այսպես, վերջին օրերին ակտիվ քննարկման թեմաներից է ռուսական մամուլում տարածված` Միշուստինի ծագումնաբանության մասին լուրերը, մասնավորապես, «Rusarminfo»-ի վերահրապարակած այս տեղեկությունը. «Միշուստինը ծնվել է 1966 թվականին Մոսկվայում եւ մոր կողմից ունի հայկական ծագում: Նշվում է, որ նրա հայկական արմատները մտնում են ժամանակակից Հայաստանում գտնվող փոքր գյուղ, որի հին անունը Միշուստին ազգանունն է: Ասում են, որ նրա արմատները գալիս են Թայչարոխ գյուղից (այժմ Մեղրաձոր): Թայչարոխը թուրքերենից թարգմանվում է որպես «մեկ հողաթափ», իսկ հայերեն այն հնչում է` «մի չուստ»: Հավանաբար, Միշուստինի նախնիները Ռուսաստանում ստացել են Միշուստին ազգանունը` «չ»-ն ավելի բարեհունչ հնչեղության համար «շ» տառով»:

Արցախում կայացել է հայկական երկու պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Նման մեկնաբանությունն իրական է, թե` ոչ, հարցի մի կողմն է: Իսկ մյուս կողմն էլ այն փաստն է, որ Միշուստիը, անկախ ծագումնաբանությունից, ռուսահայ մի շարք առանցքային գործիչների հետ ունեցել եւ ունի ամենասերտ կապեր: Օրինակ, նրա աշխատանքային կարիերայի հիմքում դրված է գործարար, տնտեսագետ Լեւոն Ամդիլյանի հետ համագործակցությունն ու սերտ բարեկամությունը: Բացի այդ, որ Միշուստինը  կապերի մեջ է նաեւ Ռուբեն Վարդանյանի հետ: Անցած տարի նա Հայաստանում էր ռուսական մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի ուղեկցությամբ: Վերջապես, կան նաեւ լուրեր Սամվել Կարապետյանի թեւի հետ ունեցած Միշուստինի կապերի մասին: Նկատենք նաեւ, որ թվարկված բոլոր հայազգի գործիչներն էլ մշտական կապերի մեջ են Հայաստանի, նրանցից շատերը` նաեւ հայաստանյան քաղաքական ու տնտեսական գործընթացների հետ, եւ առնվազն միամտություն կլիներ ենթադրել, որ այդ առնչությունները գոնե համակրանք-հակակրանքի կամ թեկուզեւ` հետաքրքրվածության առումով ինչ-որ չափով Միշուստինին փոխանցված չլինեին: Ընդ որում, երկու հիմնական ուղղվածությամբ: Նախ, զուտ ՀՀ-ի ներքաղաքական զարգացումների եւ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասով, եւ երկրորդը` Արցախի:
Եվ ահա ներկայումս, երբ Միշուստինը վարչապետի պաշտոնին է, ինչ խոսք, նրա համար հիշատակված այդ նախնական հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ, նաեւ գործնական հարթություն են տեղափոխվում: Այսինքն նա հիմա, Պուտինից եւ Լավրովից զատ, որպես վարչապետ (բնականաբար, նույն ընդհանրական ՌԴ պետական քաղաքականության շրջանակներում), նաեւ իր գործնական մոտեցումները պետք է կառուցի հիշատակված երկու ուղղություններով` ՀՀ-ի հետ հարաբերությունների եւ Արցախի:
Առաջին հարցի հետ կապված կա նման տպավորություն: Նախ ֆիքսենք, որ Միշուստինի հիմնական առնչությունները եղել են հայազգի այն ռուսաստանյան գործարարների հետ, որոնք, թեեւ որոշակի փոխադարձ հակասությունների, շատ ավելի սերտ եւ գործնական կապերի մեջ էին հայաստանյան նախկին իշխանությունների հետ: Եվ այն, որ ռուսահայության ներդրումները Հայաստանում հետեւողականորեն մոտենում են զրոյական մակարդակին, այդ ընդհանրական վերաբերմունքի ամենալավ ինդիկատորն է:
Սրան գումարենք նաեւ այն, որ ռուսական պաշտոնական քաղաքականությունն էլ իր հերթին մեր «հեղափոխականների» համար հրճվանքից իրեն չի կոտորում: Բնականաբար, հաշվի առնելով, որ հայաստանյան իշխանական համակարգում տեղ են գտել նաեւ տարաբնույթ սորոսածիններ, որոնց ռուսական քաղաքականությունը դիտարկում է` որպես բացահայտ թշնամական: Այսինքն, կարելի է ենթադրել, որ միանգամից երկու ուղղություններից էլ` հայկական կապերից եւ ռուսական պետական քաղաքականությունից ՌԴ նոր վարչապետին փոխանցվել են մոտավորապես այդ կարգի տրամադրություններ: Ընդ որում, այս առումով դեռ հարց է` ռուսական վարչապետներից ո՞վ էր ավելի նախընտրելի հայաստանյան գործող իշխանություններին, երբեմն որոշակի լիբերալ հակումներ դրսեւորող եւ Արեւմուտքում շատ ավելի ընդունելի համարվող Մեդվե՞դեւը, թե` Միշուստինը, որին կարող են փոխանցված լինել նաեւ ռուսահայ գործարարության կողմից մեր «հեղափոխականների» նկատմամբ ունեցած բոլոր նեգատիվ գնահատականները: 
(Ամբողջական տարբերակը կարդացք «Իրավունքի» այսօրվա տպագիր տարբերակում)
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА