o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹԱՎՇՅԱ» ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐՆ ԷԼ ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԵՆ

24.01.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԹԱՎՇՅԱ» ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐՆ ԷԼ ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԵՆ

«Էրեբունի պլազա» ներխուժած, կրակած եւ պատանդ վերցրած ահաբեկչին «վնասազերծելու» օպերացիան, որին հետեւեց պատվով ու հարգանքով, դուռ բռնելով ՀՀ ոստիկանապետի ավտոմեքենա նստեցնելն ու տանելը արդեն իսկ զարմացրել էր քաղաքացիներին ու տարակուսանքի տեղիք տվել: Նիկոլի արձագանքն էլ շատ տարօրինակ էր` նա խստագույնս դատապարտելու փոխարեն, կատարեց հետեւյալ գրառումը. «Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ` անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»:

ՆԻԿՈԼԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԵՐԵԼԱԿԸ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ, ԷԼ ՈՒՐ ՄՆԱՑ` ԵՐԿԻՐԸ

 

ԼԱՎ, ԴՈՒՔ ՈՒՐԻՇ ՍՑԵՆԱՐ ՉԳԻՏԵ՞Ք

Իհարկե, ամեն ինչ սյուռեալիզմի տպավորություն է թողնում, եւ դա, մեղմ ասած, ու դեռ ժամեր առաջ Ֆեյսբուքում մարդիկ իրար հետ կատակում էին, որ վերջը այդ ահաբեկչին հռչակելու են Քոչարյանի կողմնակից, ու ունենա նույն շարունակությունը, ինչ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պարագայում: Ի դեպ, նրա գույքի վրա էլ կալանք է դրվել...

ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՓՈՑԽՆ ԵՆ ՏՐՈՐՈՒՄ

Բայց արի ու տես, որ անեկդոտի տեղ ներկայացվող ենթադրությունը նյութականացավ: Ըստ ֆեյսբուքյան էջի տվյալների` Արթուր Թորոսյանը (այդպես է դրա անունը) համակրում է Ռոբերտ Քոչարյանին, բայց հետաքրքիր է, որ ռեալ կյանքում Քոչարյանի աջակիցները նրան չեն ճանաչում: Ստացվում է լրիվ ֆուտուրիստական պատկեր` առ Ռոբերտ Քոչարյան սիրով տոչորված երիտասարդը զինված ներխուժում է այն շենքը, ուր գտնվում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, կրակում, պատանդ է վերցնում, զենքը պահում է մի հղի կնոջ վրա եւ պահանջում ցույց տալ Քոչարյանի գրասենյակը եւ կանչել Վիկտոր Սողոմոնյանին: Իսկ հետո գալիս է քաջարի ոստիկանությունը` անվախ հերոս Արման Սարգսյանի գլխավորությամբ, ոստիկանապետը զրուցում է ահաբեկչի հետ, վերջինս հանձնում է զենքը, եւ ինքն էլ հանձնվում: Սույն հեքիաթային պատմությանը մեր «ժողվարչապետը» այսպես է արձագանքում. «ՀՀ Ոստիկանության պետի ժպ Արման Սարգսյանի պրոֆեսինալ գործողությունների արդյունքում` իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով»:

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ BiZiMDiR!»

Այդ սրտաճմլիկ տեսարանն էլ Հ1-ով ազատ եւ հպարտ քաղաքացիներին մատուցվում է որպես տեղեկատվական կոմբիկեր: Ուտողներն, իհարկե, շատ քիչ են, բայց դրանց պակասը դժվար չէ լրացնել Մովսիսյան Հովոյի ֆեյքերի ֆաբրիկայով: Ինչեւէ, այդ զավեշտալի պատմությանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը արձագանքում է երգիծական գրառումով. «NETFLIX-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ ծանոթանալով Հայաստանի գործող իշխանությունների կողմից նկարահանվող տեսանյութերին` համաշխարհային կինոարտադրության գիգանտը նրանց առաջարկել է ստրիմինգ սերվիսով էքսկլյուզիվ ցուցադրության համար նկարահանել «Fake Diana», «I trust you, Armen», «Stew meat that Generals eat», «IdjevanMan», «Vanetsyan is the new Black» հեռուստանովելները: Հայրենական կինոարտադրության այս նմուշների պիռատսկի վերսիաները հասանելի կլինեն ZIBIL TV, Makaron-Show, PURK FM եւ Jujul-news յութուբյան ալիքներով»: Ի դեպ, Աշոտյանի հետ կապված այլ ֆուտուրիստական պատմություն էլ տեղի ունեցավ հարազատ խորհրդարանում, ուր լուսաճաճանչ Էդմոն Մարուքյանը քայլո Ռուբեն Ռուբինյանին մեղադրեց ահավոր հանցանքի` Աշոտյանի հետ սուրճ խմելու մեջ: Վերջինս էլ փիս-փիս բաներ ասաց «կլասիկ» Էդմոնին եւ արդարացավ, թե իբր ՀՀԿ փոխնախագահից ոչ մի ռեալ օգնություն չի խնդրել` խոստանալով Էդմոնին «կլասիկ» ձեւով «փչացնել», պատմելով, թե սուշի ուտելիս ինչ հարց է տվել...

ՆԻԿՈԼԻ «ՎԱՐՏԻՔԱՅԻՆ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Կարճ ասած` լրիվ կինո: Եվ այդ ամենում մի հարց է հետաքրքիր` լավ, դուք ուրիշ սցենար մոգոնել չե՞ք կարող եւ ինչո՞ւ եք այդքան պրիմիտիվ` ճիշտ ու ճիշտ խարտոցի մասին հայտնի անեկդոտի նմանությամբ: Ի վերջո հասկացեք, որ «խարտոցը» չի կարող ճյուղից ճյուղ թռչել եւ ծլվլալ: Չնայած` այդպիսի թավշյա ֆուտուրիստական տեռորիզմի բեմադրումով երեւի թե ոգեշնչվել եք հատուկ քարոզչական դաշտի համար խաղացող տեռորիստներով` ահուսարսափ տարածող «իսլամական պետությունով», որի ահավոր դաժանությունների մի մասն էլ ոչ թե տեղի է ունեցել, այլ նկարահանվել է հարեւան երկրներից մեկի հեռուստասրահում...

ԱՍՔ «ՆԻԿՈԼԻ ՍՐՏԻ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ» ԵՎ ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԱՍԻՆ

Ի դեպ, նիկոլական քարոզչամեքենային շատ վատ նորություն մատուցեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը: Նա ուղիղ եթերում մարդկանց տեղեկացրեց, թե ովքեր են այլանդակ ագրեսիվ քարոզչական տեսանյութեր պատրաստողները պետական փողով սնվող հայտնի ֆեյքերի ֆաբրիկայում: Նա հնչեցրեց պատանի քարոզիչների անունները` Շավարշ Սարուխանյան եւ Վիգեն Սուքիասյան, հորդորեց իրավապահններին անպայման հարցաքննել նրանց` մատնանշելով, որ հակառակ դեպքում կհրապարակի ոչ միայն այդ պատանի սրիկաների լուսանկարները, այլեւ` թե որտեղ են ապրում, իսկ վերջին հանգամանքը հաստատ կհետաքրքրի այն մարդկանց, ում այդ ջահելները յութուբյան եթերում զրպարտել են, անպատվել եւ հայհոյել:

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԹԱԿԱՐԴ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀՀԿ-Ի ՁԵՌՔԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԵՐԿԱՐ ԵՆ

Սակայն վերադառնանք մեր «ժողվարչապետին»: Նա, ի վերջո, զիջեց ֆերմերների պահանջներին եւ սպանդանոցների պարտադիր գործարկումը հետաձգեց մինչեւ ամառ: Դե, իսկ այդ ընթացքում, ժողովրդական խոսքով ասած, կամ էշը կսատկի, կամ` իշատերը: Ի դեպ, ինչ վերաբերում է էշերին, ապա երիտասարդ անասնապահներից մեկը, պատմելով, թե ինչպես է մասնակցել Նիկոլի հեղափոխությանը, հրապարակավ հայտարարեց, որ իր ֆերմայում միայն մեկ էշ կա, եւ այդ էշը ինքն է: Իսկ անասունների թեմայի շարունակությունը կառավարությունում եղավ լրիվ զավեշտ: Ժամանակին Տիգրան Սարգսյանի վրա էինք ծիծաղում, որ առաջարկում էր կովերի պտուկները կթելուց առաջ գոլ ջրով լվալ: Իսկ հիմա կառավարության իր ելույթի մեծ մասը Նիկոլը նվիրեց կովերի, գոմերի, կաթնամթերք արտադրելու եւ անգամ «սմետանի փաթեթավորման գույնի» թեմային: Բայց , անշուշտ, նա թաքցնում է սեփական վախը: Իհարկե, որ անասնապահներին զիջել է, հիմա ցանկացած ոք, փողոց փակելով, կպարտադրի իրեն հարց լուծել: Դա, պատկերավոր ասած, կդառնա «ջրի ճամփա»: Իսկ դեղնակտուց նախարար Ռուստամ Բադասյանի սպառնալիքները` կիրառել «ներքին զորքեր», միայն ծիծաղ է հարուցում, մանավանդ այն ֆոնի վրա, որ ունենալով փաստաբանի մասնագիտություն, այդ տղան այնպիսի հայցադիմում էր ներկայացրել դատարան` Նարեկ Մալյանի դեմ, որ դատարանը թերի լինելու պատճառով վերադարձրել է: Հրայր Թովմասյանի հարցերը լուծել էլ չի ստացվում` ճնշումները արդյունք չեն տալիս, Սահմանադրություն փոխելով էլ ՍԴ-ի կազմից ազատվելը բարդ ճանապարհ է: Եվ ահա Հրայր Թովմասյանի առնչությամբ հեռավոր Ինդոնեզիայից քայլասերվածներին հասավ բավականին հուժկու հարված: Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեն, որի հերթական նիստը տեղի է ունենում Յոջիակարտա քաղաքում (Ինդոնեզիա), հունվարի 23-ին բանաձեւ է ընդունել Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ընդ որում, բանաձեւի հեղինակն ու ներկայացնողը այդ` շուրջ 50 երկրներ ներկայացնող ֆորումին եղել է ՀՀԿ-ն, ում երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը գործուղվել էր Ինդոնեզիա: Ու կետերն էլ, մասնավորապես ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի եւ ՍԴ-ի, բավականին խիստ են: Ներկայացնենք պարզապես դրանց մի մասը:

ՆՈՒՅՆԻՍԿ ԺՊՏԵՐԵՍԻԿ ՆԱԽԱԳԱ՞ՀՆ ԷԼ ՍԿՍԵՑ ԲԱՐԿԱՆԱԼ

Լուրջ մտահոգություններ է հայտնում այն մասին, որ Հայաստանի դատական համակարգը դառնում է իշխանությունների ձեռքում քաղաքական հակառակորդների դեմ պատժի միջոց,

Կոչ է անում ՀՀ կառավարությանը` վերանայել այս միտումները եւ կենտրոնանալ երկրի ապագայի վրա` պնդելով, որ չհաջողելով փոխել այդ միտումները, լուրջ վնաս կհասցնի Հայաստանին եւ նրա առաջընթացին` ազգերի եվրոպական ընտանիքին ընդառաջ շարժվելու համար:

ПРЕЗИДЕНТ СПИТ - СЛУЖБА ИДЁТ? ՏՀԱՃ ՀԱՐՑԵՐ ԺՊՏԵՐԵՍԻԿԻՆ ԵՎ ՖՅՈՒՐԵՐԻԿԻՆ

Հիշեցնում է Հայաստանի իշխանություններին Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ իրականացման կարեւորության մասին;

Իր մտահոգություններն է հայտնում ՍԴ նախագահ պարոն Թովմասյանի դեմ ճնշումների եւ հարուցված քրեական գործի կապակցությամբ: Սահմանադրական կարգը եւ օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐՈՄԵՏՐԻ ՎՐԱ` «ԿԱՐՄԻՐ ՄԱԿԱՐԴԱԿ»

Հիմա ինչ, հիշելով, որ Զագրեբում ԵԺԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթից հետո նրա վրա շինծու քրգործ են թխել, հիմա սպասենք, որ Ինդոնեզիայում ունեցած ելույթից հետո Հայկ Մամիջանյանի վրա՞ էլ մի բան կթխեն: Լրիվ սպասելի է, հաշվի առնելով, թե ինչ են բեմադրել «Էրեբունի» հյուրանոցում: Բայց այդ ամեն ինչը արդեն չի կարող օգնել լրիվ մենակ մնացած բռնապետիկին:

«ՌԵՎՈԼՈՒՇԸՆՖՅՈՒՐԵՐԻ» ՀՈՒՍԱՀԱՏ ՎԵՐՋՆԱԽԱՂԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА