o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սպանդանոցային հարկադրանքը 6 ամսով հետաձգելը շատ ռիսկային է ու վտանգավոր» Հայկ Մանասյան

23.01.2020 21:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
«Սպանդանոցային հարկադրանքը 6 ամսով հետաձգելը շատ ռիսկային է ու վտանգավոր» Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կյանքից կտրված, գործնականում ժամանակավրեպ սպանդանոցային հարկադրանքը 6 ամսով հետաձգելը շատ ռիսկային է ու վտանգավոր։     

ԱՄՆ-ում կազմել են Եվրոպայի «մահացու վտանգավոր» քաղաքների վարկանիշը. առաջին եռյակը անսպասելի էր

Թեև մեր տեսաբան իշխանություններն ակնկալում են, որ այդ 6 ամսում գյուղացին կհարմարվի նոր բարքերին, այնուամենայնիվ, չեն հաշվարկել, որ անասնապահների զգալի մասը, կառավարության հիմարությունները տեսնելով ու հետագա վտանգներից խուսափելով, կարող են այդ 6 ամսում վաճառել իրենց ունեցվածքը, կենդանիները, և ստացված փողերով մեկնել խոպան` ավելի շահեկան ներդրումներ անելու։    

  Ողջ Եվրոպան սուբսիդավորում է անասնապահությունը, դա ձեռնտու բիզնես չէ, պետությունները տարատեսակ արտոնություններ են տալիս անասնապահին, որ էդ չնչին եկամուտներ ապահովող բիզնեսը չմեռնի, իսկ Դուք մի բան էլ «գռուզիտ» եք անում։   

   «Հայֆիլմի» հերոսը կասեր` «Որովհետե տգետ եք։ Կեղտն ու թրիքն էլ չեք տարբերում»»։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА