o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում պետք է գործի իրավունքի դիկտատուրա. փաստաբան

23.01.2020 17:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում պետք է գործի իրավունքի դիկտատուրա. փաստաբան

Այսօր Էրեբունի պլազա հյուրանոցում տեղի ունեցավ կրակոցներ, այնուհետ հաղորդագրություն ստացվեց, որ ներսում կան պատանդներ: Ինչ պատճառներով, ով է այդ անձը, դեռ հայտնի չէ, բայց արդեն վերջինս վնասազերծված է: Տեղի ունեցածին հարկավոր է տալ իրավական գնահատական, իսկ iravunk.com-ի հետ զրորւյցում փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ նկատեց.

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Վերջին շրջանում իրականացվող սեւերի եւ սպիտակների քաղաքականությունը, առրեւեւույթ իրենց սպիտակ հռչակած անձանց կողմից տեղի ունեցան բազմաթիվ ապօրինություններ, որոնք չարժանացան պատշաճ գնահատականի համապատասխան լիազոր մարմնի կողմից: Մանսավորապես, ամիսներ առաջ իր մասնագիտական պարտականությունները կատարող իմ գործընկերոջ, փաստաբանի մեքենայի վրա թքում էին, ինչ որ նյութ էին լցնում միայն նրա համար, որ նա իր գործն է կատարում, որից հետո չի տրվում ճիշտ իրավական գնահատական: Ուստի այս ամենի արդյունքում հաջորդը պետք է լինի կրակոցը, պատանդը, զոհը եւ մնացած բացասական հետեւանքները: Նման երեւույթներից խուսափելու համար անհրաժեշտ է, որպեսզի երկրում տիրի օրենքի դիկտատուրա բոլորի նկատմամբ: Պատկերացրեք, եթե հաջորդ նման դեպքը տեղի ունենա մի հիմնարկությունում, որտեղ չկա անվտանգություն: Իսկ նման պայմաններում բարձրագույն ղեկավարության միջոցով անմիջապես պետք է տան ճիշտ իրավական գնահատական եւ պատասխանատվության ենթարկեն նման արարք կատարողներին: Եթե պայմանական վերցնում ենք, որ նախկին իշխանությունների շրջանում կային զոռբաներ, որոնք այլեւո չկան, ապա այսօրվա իշխանությունների կողքին ձեւավորվում են ուժեր, որոնք կլինեն վաղվա զոռբաները, սանձարձակները:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА