o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ողջ շենքում ավտոմատավորներ են. Կրակոցներ՝ «Էրեբունի-պլազա» բիզնես-կենտրոնում (Ուղիղ եթեր)

23.01.2020 15:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ
Ողջ շենքում ավտոմատավորներ են. Կրակոցներ՝ «Էրեբունի-պլազա» բիզնես-կենտրոնում (Ուղիղ եթեր)

Քիչ առաջ կրակոցներ են հնչել «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»:

Ավտոմատավորներ ցուցարարների շարքերում․ նրանք կարող են լինել մարտի մեկի երեք զոհերի մարդասպանները

«Մենք փորձեցինք կապ հաստատել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ․ վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Մեզ տեղեկացրին, որ ողջ շենքում ավտոմատավորներ են, շենքում գտնվողներին թույլ չեն տալիս շենքից դուրս գալ։  Մենք կապվեցինք յոթերորդ հարկում գտնվող օֆիսներից մեկի աշխատակցի հետ, ով ասաց, որ կրակոցները հնչել են ներքևի հարկում։ Այս շենքում է տեղակայված նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Ոստիկանությունից միայն հաստատեցին կրակոցների փաստը։

Հ․Գ․Հիշեցնենք, որ «Էրեբունի-Պլազան» պատկանում է Քոչարյանի ընտանիքին, որտեղ գործում են տարատեսակ գրասենյակներ»,-ասված է հրապարակման մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА