o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրքիան երբեք այդպիսի խայտառակ նամակ չէր ստացել». Դավութօղլուն` Էրդողանին հասցեագրված Թրամփի նամակի մասին

23.01.2020 11:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Թուրքիան երբեք այդպիսի խայտառակ նամակ չէր ստացել». Դավութօղլուն` Էրդողանին հասցեագրված Թրամփի նամակի մասին

Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, թուրքական նորաստեղծ «Ապագա» (Gelecek) կուսակցության հիմնադիր և առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հոկտեմբերին գրած նամակին: Այս մասին տեղեկացնում է t24.com կայքը:

«Դեմ ենք Թուրքիային, Հունաստանի կողմից ենք». Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ Միջերկրական ծովում առկա տարաձայնությունների մասին

Դավութօղլուն խոսել է նամակի բովանդակության մասին, որում ԱՄՆ նախագահը կոչ էր արել Էրդողանին «հիմար չգտնվել»:

«Իմ` արտգործնախարար լինելու ժամանակ ես պաշտոնանկ կանեի մեր դեսպանին նման նամակ բերելու համար: Վարչապետության ժամանակ պաշտոնանկ կանեի արտգործնախարարին: Իմ` արտգործնախարար լինելու ժամանակ նույնպես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածություն եղել է, սակայն Թուրքիան երբեք այդպիսի խայտառակ նամակ չէր ստացել, ինչպիսին Թրամփի ուղարկած նամակն էր»,-ասել է թուրք քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն առաջարկել էր համաձայնության գալ Սիրիայի քրդերի հետ, այլապես սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը:

Թրամփը նամակը գրել էր հոկտեմբերի 9-ին:

«Լսեք, հիմար մի՛ եղեք: Եկեք պայմանավորվենք լավ գործարքի շուրջ: Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց սպանության համար, ես էլ չեմ ուզում պատասխանատվություն կրել Թուրքիայի տնտեսության ոչնչացման համար, իսկ ես այդ քայլին կգնամ»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Նա հավելել է. «Ես մեծ ջանքեր եմ գործադրում ձեր որոշ խնդիրների լուծման նպատակով: Մի՛ թողեք աշխարհը քանդվի: Դուք կարող եք շատ լավ գործարք կնքել»:

Թրամփն ընդգծել էր, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի հրամանատար Մազլյում Աբդին ցանկանում է բանակցել Էրդողանի հետ և «պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք նախկինում չէր անի»: ԱՄՆ առաջնորդը տեղեկացրել է, որ նամակին կցում է նաև Աբդիից ստացված հաղորդագրությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА