o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալիևը Դավոսում հայտարարել է, որ Ադրբեջանը «բարիդրացիական քաղաքականություն է վարում հարևանների նկատմամբ»

23.01.2020 10:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ալիևը Դավոսում հայտարարել է, որ Ադրբեջանը «բարիդրացիական քաղաքականություն է վարում հարևանների նկատմամբ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 22-ին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցել է «Ռազմավարական հայացք. Եվրասիա» խորագրով պանելային նիստին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: 

Իրանի հարևաններից ևս մեկը փակել է սահմանը՝ կորոնավիրուսի ներթափանցում թույլ չտալու համար

Նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահը նշել է, թե իրենք «բարիդրացիական քաղաքականություն են վարում» իրենց հարևանների նկատմամբ:

«Այո, մենք բարիդրացիական քաղաքականություն ենք վարում մեր հարևանների նկատմամբ, սակայն միևնույն ժամանակ ազգային շահերը միշտ առաջին տեղում են: Այդ իսկ պատճառով բոլոր հաջողություններին, որոնց մենք հասել ենք անկախության տարիներին, հասել ենք մեր ժողովրդի կողմից անկախությանը նվիրված լինելու, քաղաքական և տնտեսական բարեփոխումներ կատարելու շնորհիվ»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Հիշեցնենք, որ շվեյցարական Դավոս քաղաքում հունվարի 21-ին մեկնարկել է 50-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որը կտևի երեք օր:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА