o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չեմ ցանկանում նսեմացնել Մեսիի արժանիքները, բայց ինձ ոգեշնչում է Ռոնալդուի կարիերան»․Մբապե

22.01.2020 23:32 ՍՊՈՐՏ
 «Չեմ ցանկանում նսեմացնել Մեսիի արժանիքները, բայց ինձ ոգեշնչում է Ռոնալդուի կարիերան»․Մբապե

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն ոգեշնչում է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարիերան:

«Եթե ես ցանկանայի կրկնել Մեսիի կարիերան, ապա պետք է ողջ կարիերաս «Մոնակոյում» անցկացնեի: Ստացվում է՝ արդեն ուշ է կրկնել նրա կարիերան, ու այսպես թե այնպես պետք է ոգեշնչվեմ Ռոնալդուի կարիերայով: Չեմ ցանկանում նսեմացնել Մեսիի արժանիքները, բայց Ռոնալդուի կարիերան ինձ իսկապես ոգեշնչում է:

Բուֆոն․«Յուվենտուս» վերադարձա նաեւ Ռոնալդուի հետ խաղալու հնարավորության համար

«Յուվենտուսը» հզոր թիմ է, և դա ապացուցել է վերջին տարիներին իր մասնակցած եզրափակիչներով, բայց նրանց միշտ ինչ-որ բան պակասում էր վերջնական «հարվածը» հասցնելու համար. Ռոնալդուն լրացրել է այդ բացը: Նա այն ֆուտբոլիստն է, որ իր թիմերին կարևոր նվաճումների է հասցնում: «Յուվեն» այս տարի Չեմպիոնների լիգան հաղթելու ֆավորիտներից է, բայց, իհարկե, կան նաև «մշտական» ֆավորիտները՝ «Ռեալը», «Բարսելոնան», «Լիվերպուլը»…», – նշել է ֆրանսիացին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА