o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարտի 1-ի 10 զոհերի արյան գնով Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը մնացին քաղաքական արենայում. Գևորգ Գևորգյան

22.01.2020 22:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մարտի 1-ի 10 զոհերի արյան գնով Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը մնացին քաղաքական արենայում. Գևորգ Գևորգյան

Օրերս Վիկիլիքսը գաղտնազերծեց 12 տարվա վաղեմության նյութերը՝ ԱՄՆ դեսպանատան պաշտոնական գրագրությունները, դրանք անդրադառնում են 2008 թ. նախագահական ընտրություններին, նախորդող և հաջորդող իրադարձություններին։ Կարևոր բացահայտումներ են արվում 2008 թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ։ «Ինձ համար նոր բան չկար, բայց այս փաստաթուղթն այնքանով է կարևոր, որ հասարակության լայն շերտեր դրան ծանոթանալով, կարող են լավ հասկանալ, թե իրականում ի՞նչ է եղել 2007-2008 թվականներին»։ Ըստ Գևորգյանի, հիշյալ փաստաթուղթը վեր է հանել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի գործելաոճի նույնությունը․ «Թե՛ այն ժամանակ էր Տեր-Պետրոսյանը երկրում մթնոլորտը շիկացրել, թե՛ այսօր է նույնն անում Փաշինյանը»։ «Գաղտնազերծված փաստաթղթերը ևս հաստատում են, որ նրանց քայլերն ուղղված են Արցախի խնդրում զիջումների գնալուն»,- նկատում է Գևորգյանն ու հավելում․ «2007-2008 թթ․ նրանց որդեգրած քաղաքականությունն այսօր իրականություն է դառնում»։ Գևորգյանը հարց է հնչեցնում․ «Եթե չլինեին 2008-ի 10 անմեղ զոհերը, որտե՞ղ կլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր ՀՀՇ-ՀԱԿ-ով և որտե՞ղ կլիներ 2008-ի դեպքերի ժամանակ աչքի ընկած Նիկոլ Փաշինյանը։ Որտե՞ղ կլինեին նրանք, եթե մարտի 1-ին զոհեր չունենայինք։ Սրանից ելնելով, թող յուրաքանչյուր քաղաքացի խոր մտածի, թե ո՞ւմ էին պետք անմեղ զոհերը»։ Հարցին, թե 10 զոհերի արյան գնո՞վ նրանք մնացին քաղաքական արենայում, Գևոգյանն այսպես պատասխանեց․ «Ինչպես 2003-ին նախագահական ընտրություններում պարտվեց Ստեփանն Դեմիրճյանը, 2013-ին պարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ուր են նրանք որպես քաղաքական ֆիգուր, չկան, նույնը տեղի կունենար ՀԱԿ-ի ու Նիկոլ Փաշինյանի հետ»։ Նա համոզված է, որ երկրում նման ընթացքը, 10 զոհերը հարկավոր չէին ոչ երկրորդ նախագահ Քոչարյանին, ոչ էլ Սերժ Սարգսյանին։ Ի դեպ, ըստ Վիկիլիքսի, ընդդիմությունը փորձել է քաղաքական գործընթացների մեջ ներքաշել Պաշտպանության նախարարության պատասխանատու պաշտոնյաներին՝ պաշտպանության փոխնախարարների, ԵԿՄ-ին, որպեսզի նրանց միջոցով քաղաքական գործընթացները տարվեն ընդդիմության համար ցանկալի ճանապարհով։ Գաղտնազերծված փաստաթղթերն արձանագրում են, որ Տեր-Պետրոսյանին միացել է նաև ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը: Արդյո՞ք Մանվել Գրիգորյանը չկալանավորվեց հե՛նց նրա համար, որ եղել է այդ գործընթացի մասնակից, եղել է Տեր-Պետրոսյանի կողքին, հետևաբար, տիրապետում է այնպիսի տեղեկատվության, ինչի հրապարակումն անցանկալի է Փաշինյանի համար... ու սարքվեց «տուշոնկայի» գործը․․․

«Չոլի աղվեսները» հիմա լավ չաղացել են պարգևավճարներով. Գուրգեն Եղիազարյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА