o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա

22.01.2020 20:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա

iravunk.com-ի հավաստի տեղեկություններով ՀՀ նախկին զինդատախազ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը կնշանակվի Երեւան քաղաքի Քննչական կոմիտեի քննչական վարչության պետ: Մեր աղբյուրի պնդմամբ վերջինս արդեն նշանակվել է: Նշենք, որ Ա. Վարդանյանը Զվարթնոցի մաքսատան պետն է: 

Կարեն Աբրահամյանն թողնում է Արցախի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի պաշտոնը

Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա վերջին պարոն Ջհանգիրյանը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչելՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի երկու հրամանները:

Պահանջը վերաբերում է Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերին։

ՀԳ. Դե ինչ, ՀՀՇ֊ական Ջհանգիրյանի համար ողջ կյանքում կամ փող, կամ յուղոտ պաշտոն լինի, չնայած երկուսը մեկում նրա նմանների համար ավելի նախընտրելի են, իսկ նոր իշխանությունների  պարագայում օգտվում են նաև նրա մտերիմները։ 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ



 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА