o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միխայել Շուֆուտինսկի լսելը հնարավո՞ր է դառնա քրեական ենթամշակույթ. Գեղամ Պետրոսյան

22.01.2020 17:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Միխայել Շուֆուտինսկի լսելը հնարավո՞ր է դառնա քրեական ենթամշակույթ. Գեղամ Պետրոսյան

ԱԺ երեկվա նիստի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը: Արման Բաբաջանյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ԲՀԿ-ի անունից՝ ինչ-որ մեկն այստեղ պետք է ներողություն խնդրի այդ խայտառակ պահվածքի համար: «ԱԺ նախագահին կոչ եմ անում, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին»: Նրա խոսքի ժամանակ հնչեցին ծափահարություններ, իսկ տեղից ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն ինչ-որ բան ասաց, ինչին Բաբաջանյանն արձագանքեց. «Լռեք, երբ ես խոսում եմ: Երկչոտ ու վախվորած ոստիկանությունով մենք չենք կարող պայքարել քրեական աշխարհի ու հանցավորության դեմ: Նախ ոստիկանությանը պետք է անհրաժեշտ գործիքները տալ, որ կարողանանք արմատախիլ անել այսպիսի կեցվածքն ու անպատասխանատու դիրքորոշումը մեզանում»:

Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը,ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

Կատարվածի մասին Iravunk.com-ը զրուցեց՝ ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանի հետ, ով երկար տարիներ աշխատել է Ազգային ժողովում։


- Պարոն Պետրոսյան,դուք երկար տարիներ լինելով ԱԺ-ում շատ միջադեպների եք ականատես եղել: Երեկ հերթական միջադեպը գրանցվեց: Ըստ ձեզ, այս ամենը սադրա՞նք էր, թե՞ երկու կողմերն ուղղակի չհասկացան իրար:


- Աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ նման իրավիճակներ լինում են: Այս ամենը սադրանք չեմ անվանի: Ավելի ճիշտ կլինի ասել ՝օրենքի  հետ կապված անճշտություն, որովհետև Գևորգ Պետրոսյանը լավ իրավաբաններից մեկն է մեր երկրում: Կարծում եմ, որ Գևորգ Պետրոսյանը ճիշտ դիտողություններ արեց օրենքի հետ կապված, որն էլ նման վեճի պատճառ դարձավ: Չեմ ուզում առանձնապես անդրադառնալ վեճին, քանի որ այն ինչի դեմ իրենք պայքարում են, իրենք բերեցին խորհրդարան: Ամբողջ աշխարհում չկա քրեական ենթամշակույթ հասկացություն, կա կոնկրետ պայքար հանցավորության դեմ: Որպես էդպիսին քրեական մշակույթ գոյություն չունի: Նմանօրինակ օրենքներն անգամ աբսուրդ են: Օրինակՙ հնարավո՞ր է Միխայել Շուֆուտինսկի լսելը դառնա, կամ համարվի քրեական ենթամշակույթին հարող մի բան: Ես նման կերպ եմ հասկանում, որովհետև նման բան չկա: Հիմա բերել են կիսատ-պռատ օրենք, որը թույլ է տալիս նման շահարկումների: Երկար տարիներ աշխատել եմ ԱԺ-ում և կարող եմ ասել, որ շատ բաներ տեսախցիկներից չեն երևում: Տեղից նստած որևէ ռեպլիկ կարող է նման կոնֆլիկտի պատճառ հանդիսանա: Կարծում եմ, որ շատ հարցեր կարելի է քաղաքակիրթ ձևով լուծել: Եվ հետո այդ օրենքն ավելի շատ իրենց մասին էր.. Եվ ո՞վ է խոսում քրեական ենթամշակույթից, երբ նույն խմբակցության պատգամավորների մասին, կան բազմաթիվ հրապարակումներ, որ այդ իրենց պատկերացրած մարդիկ ընտրությունների ժամանակ օժանդակել են ինչ-ինչ պատգամավորների: Ես չեմ հասկանում, թե այս օրենքով ինչի դեմ են ուզում պայքարել:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА