o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դուք իրավունք ունեք հեռանալ ցանկացած պատմությունից, որտեղ երջանիկ չեք

22.01.2020 18:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դուք իրավունք ունեք հեռանալ ցանկացած պատմությունից, որտեղ երջանիկ չեք

«Եթե երբևէ նկատեք, որ հայտնվել եք սխալ պատմության մեջ, անհապաղ հեռացեք այդտեղից:» Մո Վիլլեմս

Դուք իրավունք ունեք հեռանալ ցանկացած տեղից, որտեղ ձեզ չեք տեսնում: Դուք իրավունք ունեք հեռանալ կյանքի ցանկացած պատմությունից. որի մեջ ինքներդ ձեզ դուր չեք գալիս:

Անդրանիկ Թեւանյան․Նա իրավունք չունի Առողջապահության նախարար աշխատել. «քշած» ձիերին «կրակում» են

Դուք իրավունք ունեք հեռանալ քաղաքից, որը խամրեցնում է ձեր լույսը, հնարավորություն չի տալիս փայլել: Դուք իրավունք ունեք հավաքել ճամպրուկը և ամեն ինչ սկզբից սկսել այլ քաղաքում. դուք իրավունք ունեք ձեր կյանքը փոխելու:

Դուք իրավունք ունեք  հեռանալ աշխատանքից, որն ատում եք, անգամ եթե ամբողջ աշխարհն է ասում, որ այդպես չվարվեք: Դուք իրավունք ունեք փնտրել ու գտնել այն, ինչը ձեզ ոգեշնչում է ու ուժ տալիս ամեն առավոտ անկողնուց վեր կենալ:

Դուք իրավունք ունեք հեռանալ այն մարդուց, ում սիրում եք, բայց նա ձեզ հետ վատ է վարվում: Դուք իրավունք ունեք ձեզ առաջին տեղում դասել ու հեռանալ, եթե փորձել եք կրկին ու կրկին, բայց ոչինչ չի փոխվել:

Դուք իրավունք ունեք հրաժարվել վատ ընկերներից:  Դուք իրավունք ունեք ձեզ սիրով ու հոգատարությամբ շրջապատել, մարդկանցով, ովքեր ձեզ հասկանում ու աջակցում են: Դուք իրավունք ունեք կյանքից վերցնել այն էներգիան, որի կարիքն ունեք:

Դուք իրավունք ունեք ներել ձեզ մեծ ու փոքր մեղքերի ու սխալների համար, իրավունք ունեք ինքներդ ձեր հանդեպ բարի լինելու, հայելու մեջ նայելու ու ձեզ դուր գալու:

Դուք իրավունք ունեք ձեզ ձեր իսկ սպասումներից ազատելու: 

Երբեմն մենք մտածում ենք, որ հեռանալը վատ է, որ հեռանալ նշականում է չպայքարել ու հանձնվել: Բայց շատ դեպքերում հեռանալը ամենամեծ հաղթանակն է, որ մենք կարող ենք գրանցել:

Դա ձեզ թույլ է տալիս փոխել կյանքի սլաքները, սկսել սկզբից, բացահայտել ինքներդ ձեզ ու աշխարհը:

Երբեմն հեռանալ նշանակում է փրկել ձեզ:

Հեռանալ նշանակում է փոփոխությունների, նոր հնարավորությունների ու երջանկության  առաջ դուռը բացել:

Դուք միշտ  իրավունք ու հնարավորություն  ունեք հեռանալ ցանկացած պատմությունից, որտեղ երջանիկ չեք

Դուք անգամ իրավունք ունեք անցյալի ձեր ես-ը թողնել ու հեռանալ՝ ընդառաջ նոր կյանքի ու նոր ես-ի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА