o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

22.01.2020 13:52 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության` 6, ծեծի՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու, գույքի դիտավորությամբ վնասման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սուտ մատնության, ալիմենտը վճարելուց խուսափելու, փաստաթղթի կեղծիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 5, բնակարանային գողության, կողոպուտի և այլ հանցագործության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 70 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Եթե Ոստիկանությունը օպերատիվ իրավիճակին տիրապետելիս լիներ, ապա միանշանակ ի վիճակի էր կանխելու Գավառի ողբերգությունը. Հովիկ Արսենյան.Տեսանյութ


         

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА