o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

22.01.2020 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ

Կառավարությունից հայտնում են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առաջարկել է գյուղացիներին արգելել գոմերում հորթի ծնունդ ընդունելը, ծնարաններն էլ փակել եւ սպանդանոցներին կից բացել:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԲՈՒՄԵՐԱՆԳ

Վերջը էս անասուններին անասնապահներն են քշելու:

 

ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ

Ըստ ֆերմերների եւ կթվորուհիների` այս իշխանությունները փորձում են կթողներին կթել:

 

ՌԵՏՐՈ (ԼՖԻԿ ՍԱՄՈՆ` ԿՈՄԻԿ ՀԱՅԿՈՅԻ ԿՈՂՄԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԵՆԻՑ ՓՈՂ ՈՒԶԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կա ոչ, կա ոչ, ա՛յ ոչ ու փուչ

 

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ԵԶՐ (ԱՆԱՍՆԱՊԱՀՆԵՐԻ` ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ԵՎ ՆԻԿՈԼԻ ԼՌՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ Գրողների միության նախագահի` Ջոն Օրուելը իր «Անասնաֆերման» գրելիս հաստատ Հայաստանի ներկա իրավիճակը նկատի չի ունեցել, թե՞ ունեցել է

 

ՀԱՐՄԱՐ ՊԱՀԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Նախագահի աշխատակազմից հայտնում են` քանի որ Հայաստանում կասմադրոմ չկա, ուստի Արմեն Սարգսյանը կթռնի արտասահմանյան շրջագայություններից մեկի ժամանակ, ուղղակի թռիչքի ժամկետը Նիկոլի վերաբերմունքից է կախված:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ

Կառավարությունից հայտնում են, որ Արարատի մարզում մարզպետի կոկորդիլոսների համար առանձին սպանդանոց չի բացվելու, մարզպետը կարող է իր կոկորդիլոսներին իրենց բակում մորթի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА