o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ալմաստ» օպերայի բեմադրությունն 87 տարեկան է

22.01.2020 12:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ալմաստ» օպերայի բեմադրությունն 87 տարեկան է

87 տարի առաջ` 1933 թվականի հունվարի 20-ին «Ալմաստ» օպերայի երեւանյան առաջին բեմադրությամբ բացվել է ՀԽՍՀ պետական օպերայի թատրոնը:

Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ

4 գործողությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի թեման ընտրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Հովհաննես Թումանյանի` 1916 թվականին Թիֆլիսում կայացած հանդիպման ժամանակ: Մի օր Թումանյանին հյուր է գալիս կոմպոզիտոր, խմբավար Ալեքսանդր Սպենդիարյանը, եւ Թումանյանը նրա համար կարդում է «Փարվանան», որպեսզի Սպենդիարյանն օպերայի համար ընտրեր սցենար: «Փարվանան» շատ է դուր գալիս կոմպոզիտորին, սակայն խնդրում է մի քանի սյուժե ավելացնել, որպեսզի օպերան ավելի երկար ձգվեր: Իսկ Թումանյանը չի համաձայնվում եւ, միանգամից հասկանալով Սպենդիարյանի միտքը, կարդում է «Թմբկաբերդի առումը»: Դրանից հետո Սպենդիարյանը ցնցվում է, այն օպերան, որը պիտի ձեւավորվեր հետագայում, նրա աչքի առաջ ունեցավ այդ նախերգանքը, իշխանուհու դավաճանությունը... Մի խոսքով, նրանք որոշում են` Ալ. Սպենդիարյանը պետք է գրեր «Թմբկաբերդի առումը», եւ իշխանուհու անունով օպերան պետք է կոչվեր Գոհար, սակայն որոշ ձայնավորների պատճառով օպերան վերափոխեց «Ալմաստի»:

23 տարեկան զինծառայող է մահացել

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դուստր ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆՆ իր հուշերում «Ալմաստի» ստեղծման դրվագն այսպես է նկարագրում. «...`Սպենդիարյանն ուրախացած տեղից վեր թռավ ու սկսեց սենյակում ոգեւորված ման գալ: Նա խնդրեց, որ հայրիկն ամբողջ պոեմը բառացի թարգմանի իր համար: Առանձնապես հավանել էր նախերգանքը: Ոգեւորված քայլում էր ու արտասանումՀե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք թափառական աշուղին…», եւ խնդրում էր հայրկին, որ պոեմը նորից կարդաԵրկուսով նստած` մինչեւ ուշ գիշեր պոեմը արարների էին բաժանում, պատկերներ գծում

Կամերային տանը կանցկացվի աշխարհահռչակ օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանի 100-ամյակին նվիրված համերգ

Հայրիկի ցանկությամբ օպերան պիտի կոչվեր «Գոհար» իշխանուհու անունով: Բայց, ինչպես հետագայում Ալեքսանդր Սպենդիարյանն է բացատրել. երկու ձայնավորների` օ-ի եւ ա-ի հարեւանությունը խանգարել է երաժշտությունը գրելիս, ուստի եւ «Գոհարը» փոխարինել է այդ անվան հոմանիշ «Ալմաստ» անունով..»:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА