o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀ-ում արդեն 2 տարի գործում է զանգովի արդարադատություն». Անի Կարապետյան

22.01.2020 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ՀՀ-ում արդեն 2 տարի գործում է զանգովի արդարադատություն». Անի Կարապետյան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների բողոքը` նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու դեմ, երեկ Վերաքննիչ դատարանը մերժեց: Ա. Թավադյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել. Post-Մյունխեն». Արմեն Աշոտյան

- Ի սկզբանե դժվար էր ակնկալիքների մասին խոսել` հաշվի առնելով վերջին 2 տարվա ընթացքում դատաիրավական համակարգի վրա իշխանության կողմից ճնշումներն ու դրանց հետեւանքով ողջ դատաիրավական համակարգի վիժեցումը: Արդար կլիներ, որ դատավոր Հարությունյանը ցուցաբերեր կամք, ունենար մասնագիտական արժանապատվություն եւ անգամ, առանց գրավի կիրառման, Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխեր, այսինքն` իրականացներ արդարադատություն£

Ըստ ՀՀ երկրորդ նախագահի որդու` Լեւոն Քոչարյանի, կոնկրետ այս դատավորը Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործերով մշտապես կայացրել է այն որոշումը, ինչն իրենից ակնկալել է դատախազությունը: Կարծում եք` դատավորի այս որոշումը կախվա՞ծ էր նրանից, թե, այսպես ասած, ինչ են ցանկանանում իշխանության վերեւներում:

Արմեն Սարգսյանը գրքեր է նվիրել ավելի քան 118 երեխաների

ՀՀ-ում արդեն 2 տարի է գործում է զանգովի արդարադատության արատավոր սկզբունքը: Կա՞ մի գիտակից մարդ, որը դրանում դեռ կասկածում է: Կարծում եմ` ոչ:

Ի դեպ, անդրադառնալով Ա. Թավադյանի գործին` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանն ասել է, թե մամուլն այսօր նույնիսկ շատ ազատ է, եւ այս գործը որեւէ կապ չունի մամուլի ազատությանը խոչընդոտելու հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

«Մեր պայքարն էլ, հաղթանակն էլ, ապագան էլ վտանգված են» (Տեսանյութ)

Հրաչյա Հակոբյանը կարող է կարծիք հայտնել միայն ֆիլմերում «մասովկա» խաղացողների վերաբերյալ, որպես այդ գործի մասնագետ, ուստի` մասնագիտական պատվիցս ցածր եմ համարում աներձագի կարծիքը մեկնաբանել կամ որեւէ կերպ արձագանքել դրան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА