o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որեւէ մեկը չի կարող վստահաբար ասել, որ իշխանությունը կոռուպցիայով չի զբաղվում» (Տեսանյութ)

22.01.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Որեւէ մեկը չի կարող վստահաբար ասել, որ իշխանությունը կոռուպցիայով չի զբաղվում» (Տեսանյութ)

«Իրավունքի» ընթերցողների կարծիքները հաշվի առնելով` թերթի խմբագրական խորհուրդը որոշում է կայացրել պատվոգրի արժանացնել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ` 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման ոլորտում լավագույն գործիչ ճանաչվելու կապակցությամբ: Պատվոգիրը հանձնելուց հետո, Թ. Վարդանյանի հետ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք Երեւանի ավագանիում դեռեւս 2019-ի տարեվերջին առաջացած խնդիրների, դրանց հետեւանքների ու հնարավոր զարգացումների շուրջ:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

«ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ` ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԵԼ ՏԵՂՆԵՐԸ»

Տիկին Վարդանյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր իրենց կուսակցի` Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի մանդատը վայր դնելու հավանականության մասին: Սակայն մեծ աղմուկից հետո` պարզվեց, որ նա մանդատը վայր չի դնելու եւ շարունակելու է ղեկավարել խմբակցությունը: Ի վերջո, Ձեր խմբակցությունում ծագած խնդիրները հարթվա՞ծ են, թե դեռ չպարզաբանված հարցեր մնացել են:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Այդտեղ էական որեւէ խնդիր ի սկզբանե չկար, բացի, իհարկե, պարոն Խաժակյանի մանդատը վայր դնելու հարցից: Հենց սկզբից միտված էի նրան, որ պարոն Խաժակյանը վայր չի դնելու, որովհետեւ իսկապես չափազանց արժեքավոր ավագանու անդամ է եւ իր ուրույն գիծն ունի ՏԻՄ ոլորտում ու արդեն երեք տարի է մեր խմբակցության ղեկավարն է` ինչպես Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի, այնպես էլ «Լույս» խմբակցության ժամանակ: Այնպես որ, այդ խոսակցությունները կարող ենք վաղուց համարել փակված, որովհետեւ մեր խմբակցությունում բնականոն աշխատանք է ընթանում: Չենք էլ կենտրոնացել այդ ամենի վրա, այսինքն` բացի այդ մեկ-երկու օրվանից, մնացյալ ժամանակ մեր խմբակցությունում որեւէ ճգանաժամ, որեւէ անհարթ բան չկա: Սովորական առօրյա քննարկումներ են ընթանում: Եվ այս մասով` հորդորում եմ բոլորին, ինչպես վարչապետն է սիրում ասել` հանգիստ նստել տեղները եւ թույլ չտալ շահարկել նման միջադեպերը, որովհետեւ, իսկապես, այդտեղ որեւէ խնդիր չկա:

Որեւէ մեկը չի ուզում մտել այս հակաիրավական գործընթացի մեջ եւ վերցնել «Ոչ»-ի դրոշակը. Հովհաննես Սահակյան (Տեսանյութ)

Այդ ամբողջ աղմուկից պարզ դարձավ, որ ԼՀԿ-ն ցանկանում է ի լուր ամենքի հայտարարել, որ պատասխանատվություն չի կրում Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության երկու անդամների` Ձեր եւ Անի Խաչատրյանի համար: Համենայնդեպս, այդպիսին էր տպավորությունը: Այս դեպքում ո՞ւմ է ղեկավարում խմբակցությունում Դավիթ Խաժակյանը:

– «Լուսավոր Հայաստանի» հայտարարություններին կոռեկտ չեմ համարում նույնիսկ անդրադառնալ: Ինչ վերաբերում է պարոն Խաժակյանին, մեզ մոտ ղեկավարել-չղեկավարելու խնդիր չկա, մենք գործընկերային ենք եւ միշտ է այդպես եղել բոլոր ժամանակներում: Շատ հարգում ենք պարոն Խաժակյանին, եւ վստահաբար դա փոխադարձ է: Մենք թիմային աշխատում ենք, երբեմն, իհարկե, շատ քիչ դեպքերում տարբեր հարցերում լինում են այլակարծություններ, ինչպես նախկինում էր, երբ «Ելք»-ն ուներ 14 հոգանոց խմբակցություն: Սա բնական է, որովհետեւ ներկայացնում ենք տարբեր քաղաքական ուժեր, ուստի` տարբեր հարցերի շուրջ կարող ենք ունենալ տարբեր դիրքորոշումներ: Բայց հիմնականում գալիս ենք ընդհանուր կոնսենսուսի եւ մեր դիրքորոշումը միասնական է լինում:

«Ես մեկնելու եմ Արցախ եւ սատարելու եմ Արցախի հերոս գեներալին». Դավիթ Մկրտչյան

«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ, ՈՐ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆ ԱՅԴՊԵՍ Է ԿԱԶՄՎԵԼ»

Դուք դարձաք Երեւանի ավագանու անդամ, երբ մանդատը վայր դրեց Անի Սամսոնյանը` անցնելով ԱԺ-ում օրենսդրական աշխատանքի: Մինչդեռ ԼՀԿ-ն գանգատվում էր, թե «Լույս» խմբակցությունում իրենք ընդամենը մեկ ձայն ունեն ու չեն կարող պատասխանատվություն կրել ամբողջ խմբակցության համար: Ո՞վ է սրա համար մեղավոր:

Պատկերացնում էինք, որ Ալիևը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ»․ Դավիթ Բաբայան

– «Լուսավոր Հայաստանի» ներկուսակցային խոսակցությունները չեմ ուզում մեկնաբանել, ոչ էլ նրանց հայտարարությունները տվյալ մասով: Բայց որեւէ մեկը մեղավոր չէ, որ համամասնական ցուցակն այդպես է կազմվել, եւ որ այս պահին ԼՀԿ-ից մեկ ներկայացվածություն կա խմբակցությունում: Բայց նորից եմ ասում` գլոբալ հարցերի հետ կապված մեր դիրքորոշումը միասնական է եւ շատ պինդ է, ինչպես օրինակ, բյուջեի, զարգացման ծրագրի, տրանսպորտի, վերելակների հետ կապված հարցերում: Այսինքն` գլոբալ հարցերում մեր երկու կուսակցություններն էլ ունեն նույն դիրքորոշումը: Իսկապես, ավագանու գործունեության մեջ տարբերություն չկա` ով որ կուսակցությունից է: Հարցը քաղաքի ամենօրյա էլ ավելի ավելացող խնդիրներն են, քաղաքային տնտեսությամբ զբաղվելն է: Իսկ թե որ կուսակցությունից կլինես, դա արդեն երկրորդական է:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Բացառո՞ւմ եք, որ Դուք եւ Անի Խաչատրյանն ինչ-որ մի փուլում խմբակցության ղեկավարի փոփոխության հարց կբարձրացնեք:

Այս կյանքում ոչինչ չի բացառվում, բայց ես գրեթե վստահ եմ, որ նման իրավիճակում չենք հայտնվի, որովհետեւ անկեղծորեն մեր խմբակցությունում որեւէ ճգնաժամ չկա: Լինում են տարբեր խոսակցություններ, անցնում են, բայց պետք չէ կանգ առնել նմանօրինակ խոսակցությունների վրա եւ ինչ-որ կետից չշարունակել համագործակցել: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է:

Խոշոր հրդեհ Երևանի կահույքի արտադրամասերից մեկում

«ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԹԱՆԿԱՑՈՒՄՆ ԱՆՆՈՐՄԱԼ ԷՐ, ՀԻՄԱ ՆՈՐՄԱ՞Լ Է»

Դուք նշեցիք, որ երկու կուսակցություններով նույն դիրքորոշումներն ունեք` Երեւանի խնդիրների հետ կապված: Ժամանակին էլ երեք կուսակցությունով էիք նույն կերպ մտածում, երբ ԼՀԿ-ն եւ «Հանրապետությունը» դաշինքի մեջ էին ՔՊ-ի հետ: Ի՞նչ եղավ, որ ձեր տեսակետները հանկարծ սկսեցին կտրուկ տարբերվել:

Ընդամենը մի կուսակցությունը դարձավ իշխանություն: Սրա տակ կարելի է հասկանալ ամեն ինչ, որովհետեւ ես, լինելով Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար, կետ առ կետ հիշում եմ տարբեր ժամանակներում, տարբեր քաղաքային խնդիրների հետ կապված բոլորիս դիրքորոշումները: Մենք նաեւ այդ ժամանակ նիստերն արձանագրում էինք, իհարկե, դա անում էինք մեր խմբակցության համար, բայց այդ արձանագրությունները մինչ այսօր կան, որոնց մեջ նշված են յուրաքանչյուր հարցի շուրջ յուրաքանչյուրի դիրքորոշումը կամ մտավախությունը:

«Արդա՞ր, երբ երգի մրցույթում հաղթում է Չերգը, էլ ի՞նչ ասես». Գուժ Դուրգարյանը՝ «Դեպի Եվրատեսիլի» մասին

Հենց այդ ժամանակվա հրապարակային հայտնած դիրքորոշումների համար էլ իրենք դարձան իշխանություն: Բայց հենց Դուք էիք վերջերս հիշեցրել, թե ինչպես էին այսօր իշխանության մեջ գտնվող նախկին Ելք-ականները պայքարում թանկացումների դեմ, իսկ այսօր լռում են:

Ամենազավեշտալին այն է, որ իհարկե, ներողություն եմ խնդիրում, բայց մթագնած ուղեղի տրամաչափով քաղաքացիների մի որոշ մաս ինձ մեղադրում է, թե այն ժամանակ ինչու չէիք խոսում: Մինչդռ 2018-ին «Ելք» դաշինքի շրջանակներում պայքարում էինք շղթայական թանկացումների դեմ: Իսկ այսօր, ինչպես տեսնում եք, օր օրի լինում են թանկացումներ` ամենահասարակ պարենային մթերքից սկսած մինչեւ ավելի մեծ եւ ավելի թանկարժեք ապրանքների: Եվ ես ուղղակիորեն զարմանում եմ առաջինը ոչ թե իշխանությունների, այլ` հասարակության վրա, որ այն ժամանակ թանկացումը աննորմալ էր, հիմա նորմա՞լ է: Եվ այս ամենը փաթեթավորվում է «դե հիմա իշխանությունը կոռուպցիայով չի զբաղվում» խոսքի տակ: Բայց դեռ վիճելի հարց է, եւ որեւէ մեկը այս պահին չի կարող վստահաբար ասել, որ իշխանությունը կոռուպցիայով չի զբաղվում: Քավ լիցի, որեւէ մեկին չեմ ուզում մեղադրել, որեւէ իշխանական պատգամավորի, նախարարի կամ ՏԻՄ ոլորտի ներկայացուցչի, բայց ո՞վ վստահաբար գիտի, թե հիմա իշխանությունն ինչ է անում, օրինակ, քաղաքապետարանում: Ես ապշում եմ այն մարդկանց վրա, որ, օրինակ, հայտնի «Կամազ»-ների հետ կապված, ասում են` դե հո «Կամազը» տուն չէր տարել...

«Անհնարին ոչինչ չկա». Վահե Էնֆիաջյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА