o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.01.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, քայլասերված իշխանությունների աբսուրդ նորարարություններից մեկը «քրեական ենթամշակույթի» դեմ օրենքի ընդունումն էր: Դե, այդ զարմանալի օրենքի տրամաբանությամբ երեւի թե հնարավոր է արտաշիրիմել երջանկահիշատակ Հենրիկ Իգիթյանին եւ դատել Գորբաչովին ասած հայտնի խոսքի համար: Հենց այդ խոսքը սոսկ ակնարկելը ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի կողմից եւ Արման Բաբաջանյանի կողմից ճշգրտորեն սեփական անձի վրա վերցնելը ԱԺ-ում առիթ դարձան քաշքշոցի եւ լեզվակռվի: Ցանկացած խորհրդարանում էլ նման բան պատահում է, բայց զարմանալին այն էր, որ հենց «քրեական ենթամշակույթի» քննարկման ժամանակ ծագած այդ միջադեպից հետո ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ փորձեց «իտոգ տալ», թե. «Ով չի գիտակցում խորհրդարանական նորմերը, թող մանդատը վայր դնի ու գնա, քուչի կամ հայաթի բիսեդկեքում լռվի»: Զարմանալիորեն ԱԺ նախագահի այդ բառապաշարը ամբողջովին արտացոլում է հենց «քրեական ենթամշակույթը», եւ եթե դրան հավելենք նաեւ այն, որ Արարատ Միրզոյանը մականուն էլ ունի` Լոշտ Արո, ապա հարց է ծագում: Հարգելի ոստիկանապետ Արման Սարգսյան, ինչո՞ւ «քրեական ենթամշակույթի» այդ վառ կրողին ձեռնաշղթաներով բերման չեք ենթարկում, ինչպես ասենք, արդեն տեղի են ունեցել նրա պակաս հայտնի «բախտակիցների» հետ Երեւանում եւ Դիլիջանում: Ի վերջո, օրենքը պետք է գործի չէ՞, եւ բոլորի համար հավասար գործի:

ԶԱՐՄԱՆՔ

Այդ նույն «ռազբիրատային» պատմություններին անդրադարձել է եւ քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԻՆՅԱՆԸ` դա դիտարկելով հոգեբանական տեսանկյունից. «Ամբիոնի մոտեցող յուրաքանչյուր անձ հիշում է իր կյանքում տեղի ունեցած եւ իր հոգեվիճակի վրա անջնջելի հետք թողած միջադեպ եւ բնազդային պայքար սկսում դրա դեմ: Իսկ միգուցե հարկ է ընդունել «քուչի բեսեդկում լռվելու» առաջարկությունը, բայց պարտադիր առաջարկողի եւ իր թիմի գլխավորությամբ, եւ շարունակել ներքին վախերի բացահայտման ու սպառման անվերջանալի գործընթացը արդեն այնտեղ` ազատելով ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմինը անձնական էմոցիոնալ պոռթկումներից»: Հարգելի պարոն Ղազինյան, ինձ զարմացնում է ձեր դաժանությունը: Մի՞թե չգիտեք, որ այս կոնտինգենտը նույնիսկ 5 րոպե չի դիմանա ռեալ «քուչի բեսեդկում» եւ սարսափահար փախուստի կդիմի: Հետո ի՞նչ, որ թրաշամանուկներ են, հետո ի՞նչ, որ ձեր իսկ բնորոշմամբ, նրանք կարող են սակավամտության մրցույթի մրցանակի համար պայքարել: Ի վերջո մարդ են չէ՞, թեեւ «իսան չեն»:

ԶԱՐՄԱՆՔ

ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆՆ էլ ահավոր վրդովվել է, երբ տեսել է տեսանյութ, ուր ասվում է, որ ինքը բոլորին պարտադրում է իրեն կոչել «թագավորի աղջիկ»: Սակայն «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը նշում է բումերանգի օրենքի առկայությունը. «Այդ օրն էլ եկավ: Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները, ո՞վ մոդա դարձրեց այս անասնական մշակույթը: Մարիամ ջան, պապային հարց տուր` ո՞նց եղավ, որ յութուբյան անասնական ալիքների գլխավոր համակարգողը, անձնական խնդիրներից ելնելով, պանիկայի մեջ երեկ միանգամից բացեց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար ստեղծված ստի ու կեղծիքի, զզվանքի հասնող ստորության գեներացման ու տարածման ողջ համակարգը` սխեմաներով, մարդկանցով, հիերարխիայով»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА