o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ քայլը» խմբակցությունը վախեր ունի». Անի Սամսոնյան

22.01.2020 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Իմ քայլը» խմբակցությունը վախեր ունի». Անի Սամսոնյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը երեկ խորհրդարանական նիստի ժամանակ տեղեկացրեց, որ  ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Դրան հաջորդեց այն, որ խորհրդարանը սկսեց քննարկել քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը: Հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը նշեց, որ հանձնաժողովը գործելու է 6 ամիս ժամկետով` առաջարկելով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 11-ը: Բայց արի ու տես, որ քննարկումը ծավալվեց ո՛չ թե հանձնաժողովի, այլ Անի Սամսոնյանի շուրջ: «Իմ քայլը» խմբակցության ակտիվը որոշեց հերթով, շարքով, կարգով ԱԺ ամբիոնից անդրադառնալ Ա. Սամսոնյանին, իսկ վերջում հայտնեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին: Այնպիսի տպավորություն էր, որ եթե 15-րդ դարում լինեինք, ապա Ժաննա դԱրկի պես իմքայլականները ողջ-ողջ կայրեին Ա. Սամսոնյանին, ընդ որում` ոչ միայն իշխանական կին, այլեւ տղամարդ պատգամավորները: Թե ինչպե՞ս հասկանալ այն, որ իշխանական պատգամավորները հավաստիացնում են, որ իրենցից կոռուպցիա պետք չէ սպասել, բայց միեւնույն ժամանակ, վախենում են վերոնշյալ քննիչ հանձնաժողովի ստեղծումից, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻՑ:

Մենք նիկոլապետություն կառուցելու հայրենիք չունենք. ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԿ

Անընդհատ խոսում են, որ պայքարում են կոռուպցիայի դեմ, բոլոր մակարդակներում, ուստի` կարծում էի, որ այս համատեքստում նրանք կփորձեն չխոչընդոտել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, որպեսզի մենք քննարկենք այն հարցերը, որոնք բարձրացրել ենք: Նորից եմ ուզում հիշեցնել, որ Երեւանի քաղաքապետարանի եւ մասնավոր հատվածի միջեւ կայացած գործարքների շուրջ ողջամիտ կասկածներ հայտնել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր շատ զարմանալիորեն մեր գործընկերները հարցերի ու ելույթների տարափով նսեմացրին քննիչ հանձնաժողովի գործունեության օրինականությունը: Փորձեցին նաեւ մտնել անձնական դաշտ, ինչի համար ստացան նաեւ պատասխաններ: Իշխանական պատգամավորների նման պահվածքը վկայում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ունի վախեր երկու պատճառով` նախ` խայտառակ կլինի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, որովհետեւ չի կատարել իր վերահսկողության գործառույթները: Երկրորդ` կարող էինք բացահայտել այնպիսի պատճառահետեւանքային կապեր, որոնք կարող էին հեղինակազրկել Երեւանի քաղաքապետարանը եւ ավագանին` որպես ինստիտուտ:

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզարշավին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА