o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒՆՏ». ՉԱՐԱԳՈՒՇԱԿ Է ՀՆՉՈՒՄ

22.01.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒՆՏ». ՉԱՐԱԳՈՒՇԱԿ Է ՀՆՉՈՒՄ

Մինչ ԱԺ-ում կրքեր են եռում, եւ ամենայն հայոց ստուկաչ Արման Բաբաջանյանը քայլասերվածների աջակցությամբ փորձում է ներողություն պահանջել ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանից, իսկ Արմեն Աշոտյանի ասած «քաղաքական մանրէաբանության» օբյեկտները, այդ թվում ԱԺ փոխխոսնակի մակարդակով կախվում են Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի «քաղաքական կապիտալից», ընդհանուր լրահոսում եղավ իրադարձություն, որը առաջին պլանից վրիպեց: Իրանի դեսպանատան քաղաքական եւ մշակութային կցորդները այցելեցին հազիվ մեկ տարին բոլորած «Վետո» շարժման գրասենյակ եւ ցուցադրաբար լուսանկարվեցին: Դրա իմաստը բավականին թափանցիկ է` Թեհրանի «դեղին քարտը» Փաշինյանին:

ՆԻԿՈԼԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԵՐԵԼԱԿԸ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ, ԷԼ ՈՒՐ ՄՆԱՑ` ԵՐԿԻՐԸ

 

ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԻ ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Խոշոր հաշվով, Նիկոլը հիմա «մենակ է, մենակ է, մենակ է», ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում նրան բանի տեղ դնող չկա: Ու չունի զանգված, որի վրա կարող է հենվել, միակ հույսը մնացել է անդեմ խորհրդարանական մեծամասնությունը, որի խորքերում էլ ասում են առնետավազքեր են հասունանում: Եվ այդ ֆոնին բավականին բուռն ընդվզում են անասնապահներն ու մսավաճառները: Եվ դատելով բառապաշարից, այդ մարդիկ առավել քան ակտիվ 2018-ին զորակցել են Նիկոլին, փակելով փողոց ու ճանապարհ: Ինչպես եթերում պարզ արտահայտվեց ցուցարարներից մեկը` ինքը` որպես ջահել տղա, նույնպես ուզում է մաքուր շոր հագնել, փողկապ կապել եւ ջիպով երթեւեկել, ու խոշոր հաշվով, 2018-ի ապրիլին դա «հեղափոխություն անողների» մեծամասնության երազանքն էր: Սակայն հիմա այդ նույն մարդիկ կանգնել են այն հեռանկարի առաջ, որ իրենք նույնիսկ «գոմի շորից» եւ անասնապահությամբ ընտանիք պահելուց կարող են զրկել, քանի որ ուզում են արգելել անասունի մորթը այլ տեղ, քան մասնագիտացված սպանդանոցներում, որոնք դեռ մեծամասամբ կառուցված էլ չեն: Նիկոլի համար հենց այսպիսի «բունտը» վատագույն տարբերակն է, քանզի հիմա նրա դեմ ընդվզում է այն կոնտինգենտը, որը ժամանակին նրան կուռք էր սարքել եւ օժտել իշխանությամբ: Իսկ հիմա այդ զանգվածը ըմպում է հիասթափության դառը բաժակը, եւ թե ինչ ագրեսիայի դա կարող է վերածվել նախկին կուռքի հանդեպ` պատմությունից քաջ հայտնի է: Սակայն քայլասերվածների վարչախումբն իր քարոզչամեքենայով շարունակում է նախկին  երկրպագուներին վախեցնել «սեւերով»` Ռոբերտ Քոչարյանով ու Սերժ Սարգսյանով, չհասկանալով, որ դա այլեւս չի ազդում: Նախկին երկրպագուները ուզում են լավ ապրել այսօր եւ հենց տեղում, այլ ոչ թե առասպելական 2050 թվականին: Ու այդ երեւույթը ե՛ւ Նիկոլին, ե՛ւ թիմակիցներին մատնում է ահավոր վախերի: Անասնապահները, մսավաճառները, «ղասաբները» բարեկիրթ ընդդիմադիր չեն, որ ընդամենը դատական պատասխանատվության ենթարկեն քայլասերվածներին, նրանք առաջնորդվում են կուռքից հիասթափված ամբոխի տրամաբանությամբ: Եվ «սպանդանոցային բունտ»` շատ չարագուշակ է հնչում: Դե մեթոդներն էլ, որով այդ հասարակ գյուղացիները փորձում են հասնել իրենց սոցիալական պահանջի բավարարմանը, նույնն են, ինչ 2018-ի ապրիլին: Փողոց եւ մայրուղի փակելով:

ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՓՈՑԽՆ ԵՆ ՏՐՈՐՈՒՄ

 

ՎԱԽԵՑԱԾ ԵՆ ՈՒ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Շատերը հետաքրքրվում էին, թե ուր է անհետացել Նիկոլը` ոչ լայվ է մտնում, ոչ էլ իր էջում գրառում անում: Քաղաքականացված մարդիկ գիտեին, որ նա պետք է մեկներ Դավոս, բայց... Չմեկնեց: Փոխարենը հայտնաբերվեց պիցցա ուտելիս, ինչը բազում կատակների առիթ տվեց, որ Նիկոլը դարձել է քոչարյանական պիցցայակեր: Սակայն մի կողմ թողնենք այդ «լիրիկական» պահը, որը, միգուցե, արտացոլում է Նիկոլի «լատենտ» հակումները` չէ՞ որ եթե, ըստ «Սորոսի վաստակների», ԼԳԲՏ-ի հանդեպ ագրեսիվ արտահայտվող մարդիկ «լատենտ գոմիկ» են, ապա նույն տրամաբանությամբ Նիկոլն էլ «լատենտ» քոչարյանական է: Բայց փաստը մնում է փաստ, որ Նիկոլն իր մերձավոր զինակիցներով ահավոր վախեցած է: Նրա վախերը արտացոլված են ընտանեկան թերթի խմբագրականներում, ուր անընդմեջ կրկնվում է «հեղաշրջում» բառը: Այսինքն` կոպիտ ասած, Նիկոլն իր թիմով վախենում է, որ ինչ-ինչ մարդիկ, ենթադրաբար չարաղետ «ռոբասերժականները» գալու են իրենց քշեն, իսկ ժողովուրդը փողոց դուրս չի գալու իրենց պաշտպանելու: Որ ժողովրդի պաշտպանություն չունեն, դա, ինչպես կասեր Օստապ Բենդերը` «բժշկական փաստ» է, եւ պետական փողերով աշխատացվող Հովիկ Մովսիսյանի «ֆեյքերի ֆաբրիկայի» նկարած կեղծ աջակցությունը այդ իրողությունը փոխել չի կարող: Եվ ահա այդ վախերը հնչեցրեց նաեւ դեղնակտուց նախարար Ռուստամ Բադասյանը, թե` մեզ չփորձեք անկարգություններով վախեցնել, մենք ներքին զորքեր ունենք: Դե մինչեւ հիմա չգիտի, որ ոչ թե ներքին, այլ ոստիկանության զորքեր են, իսկ թե ինչպիսի տրամադրություններ են ՈԶ ծառայողների մոտ, ավելի լավ է չիմանա: Դժվար թե, նրան հաճույք կպատճառի այդ մարդկանց, մեղմ ասած, բացասական վերաբերմունքը քայլասերվածների հանդեպ, որը հաճախ չի էլ թաքցվում նույն սոցցանցերում: Այնպես որ, ճիշտ է ասում քաղաքացիական ակտիվիստ Արեն Ափիկյանը` դու զորք չունես, դու սկոլիոզ ունես...

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ BiZiMDiR!»

Քաղաքագետ Միհրան Հակոբյանն էլ տեղին է չարախնդում` խորհուրդ տալով Արսինե Խանջյանին, էլ չգալ հայրենիք, քանզի սկոլիոզով հիվանդ մարդը կարող է իրեն մահակներով ծեծել տա: Վախն արտահայտվել է նաեւ այնպիսի աբսուրդով, ինչպիսին է խորհրդարանի պատերի ներսում «քրեական ենթամշակույթի» դեմ պայքար բեմականացնելը: Վերը հիշատակված Գեւորգ Պետրոսյանը ԱԺ ամբիոնից հիշատակել էր, որ բացի գողականից պետք է պայքարել նաեւ «երեքտառանոցների» դեմ, ինչի վրա անմիջապես ինքնաճանաչվեց եւ բուռն ընդվզեց ՀՀ թիվ մեկ ստուկաչ Բաբաջանյան Արմանը: Վերջը Պետրոսյանի ու եւս երեք ԲՀԿ-ականների մինչեւ օրվա վերջ արգելվեց մտնել նիստերի դահլիճ, բայց ավելորդ չէ այդ կապակցությամբ հիշել` 2018-ին ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնության մտքով չանցավ Նիկոլի կուսակից պատգամավորների մուտքն արգելել այն բանից հետո, որ ամբիոնից գունավոր ծուխ էին արձակել: Երեւի սխալ էին վարվել, պետք է կոշտ լինեին այդ լիբերալ վարակի կրողների հանդեպ: ԲՀԿ-ականներն էլ հիմա նաեւ ստանում են այն բանի պատասխանը, որ 2018-ին շտապեցին ողջունել «թավշյա ոչ բռնի հեղափոխությունը», որը ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալումով հեղաշրջում: Նիկոլն ու նրա թիմակիցները, զրկված լինելով քաղաքացիների իրական աջակցությունից, իզուր տեղը չէ, որ ենթագիտակցաբար սարսափում են հեղաշրջումից: Չէ՞ որ նրանք հասկանում են, որ պարզ արդարության չափանիշներով, հեղաշրջումով եկածը հեղաշրջումով էլ պետք է գնա: Ու քանի որ ծայրահեղ կասկածամտության պայմաններում չեն կարողանում որեւէ ռեալ «դավադրություն» գտնել, ապա սկսում են կասկածել բոլորին, նույնիսկ հարազատներին: Եվ այդ վախի պայմաններում նրանք ծայրահեղ վտանգավոր են, քանզի ընդունակ են ցանկացած քայլի: Անկյուն քշված առնետը վտանգավոր է հատկապես Առնետի տարում:

ՆԻԿՈԼԻ «ՎԱՐՏԻՔԱՅԻՆ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА